Նոր հարձակման վտանգը պահպանվում է միանշանակ. Էդուարդ Աղաջանյան

Այս ամբողջ գործընթացի նպատակն է հասնել համապարփակ և երկարաժամկետ խաղաղության, որից, ցավոք, այս պահին դեռևս հեռու ենք: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: Ըստ նրա, հրադադարը դեռ փխրուն է, և նոր հարձակման վտանգը պահպանվում է:
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
- Արդյունավե՞տ եք գնահատում արդյոք այս գիշեր Նյու Յորքում կայացած Միրզոյան-Բլինքեն-Բայրամով բանակցությունները:
– Գիտե՞ք, նման հանդիպումները մեկ ընդհանուր գործընթացի մի դրվագ են, և որպեսզի հնարավոր լինի գնահատել արդյունավետությունը, պետք է ամբողջ գործընթացի համատեքստում դիտարկենք, իսկ քանի դեռ գործընթացը չի հասել այն փուլին, երբ հնարավոր կլինի կոնկրետ արդյունքներ արձանագրել, կարծում եմ՝ այս պահին դեռ վաղ է նման գնահատական տալը:
– Արդյունք ասելով Դուք նկատի ունե՞ք, որ առնվազն հրադադարը փխրուն չի լինի, և որոշակի …
– Այդ թվում նաև այո, բայց խոսքը գնում է, վերջ ի վերջո, պետք է արձանագրենք, որ այս ամբողջ գործընթացի նպատակն է հասնել համապարփակ և երկարաժամկետ խաղաղության, որից, ցավոք, այս պահին դեռևս հեռու ենք և պետք է ակտիվորեն աշխատենք թե՛ մեր միջնորդների ներգրավվածության ապահովման առումով, թե՛ նաև դրա միջոցով, այդ թվում՝ Ադրբեջանին բերելով բանակցությունների սեղանի շուրջ:
– Դուք ասում եք՝ բերել բանակցությունների սեղանի շուրջ, երեկվա հանդիպմանը Բայրամովն ինքն է պատրաստակամություն հայտնել խաղաղության հաստատման օրակարգով հրատապ բանակցություններ սկսել արդեն առաջնորդների մակարդակով:
– Ճիշտ եք ասում, բայց դրան զուգահեռ ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ ռազմական ագրեսիա են իրականացնում Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, և այս երկու իրողությունները մեկը մյուսին հակասող են, առնվազն իրենց տրամաբանությամբ: Ես նկատի ունեմ բովանդակային բանակցությունները, որոնք, բնականաբար, չեն զուգակցված և չեն ուղղորդվում ռազմական գործողություններով:
– Կա՞ն տեղեկություններ, ծրագրվո՞ւմ է մոտ ապագայում Փաշինյան-Ալիև հանդիպում:
– Այս պահի դրությամբ նման որոշում չկա:
– Արդյոք կա՞ նախապայման՝ դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից, նոր միայն վերադառնալ խաղաղության պայմանագրի բանակցություններին:
– Հայաստանի Հանրապետությունն իր դիրքորոշումը շատ հստակ հայտնել է երեկվա Անվտանգության խորհրդի կողմից ընդունված հայտարարության տեսքով: Կարծում եմ՝ էական չէ այստեղ՝ դա նախապայմանի տեսք կունենա, թե նախապայմանը տվյալ պարագայում առաջնահերթություն չի լինի: Կարևոր է, որպեսզի մենք արձանագրենք ՀՀ դիրքորոշումը, որը շատ հստակ է և աներկբա:
– Ի՞նչ մասշտաբների են զորքերի կուտակումները սահմաններին, նաև Նախիջևանի հատվածում: Երևանը պարբերաբար սա բարձրաձայնում է:
– Ես օպերատիվ իրավիճակի մասին տեղեկություններ չունեմ, սա թերևս Պաշտպանության նախարարությանն ուղղելիք հարց է:
– Ավելի շատ իմ հարցը նոր հարձակման հնարավորության համատեքստում էր:
– Տեսեք, նոր հարձակման հավանականությունը երբեք չի վերացել առնվազն: Այդ հավանականությունը պահպանվում է հրադադարի օրվանից սկսած, և մեր ամբողջ էներգիան և ռեսուրսները Հայաստանի կառավարությունն ուղղում է քաղաքական և դիվանագիտական ճանապարհով այս հարցի լուծման ուղղությամբ:
– Բայց այդ վտանգը պահպանվում է:
– Վտանգը պահպանվում է միանշանակ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Ղազախստանում տղամարդուն դատապարտել են ազատազրկման սոցցանցային գրառումների համար
4919:00
«Հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակները կիրականացվեն». Պուտին
7618:37
Իրանում զինված բախումներ են
10918:30
Զապին և Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն կներկայացվի
4318:24
Նոր Զելանդիայի ավիաընկերության օդաչուները կռվել են և խափանել թռիչքը
10918:12
«Քոչվորները դարերի խորքից եկած մեր մշակութային արժեքներն իրենցով են անում, պատմություն կեղծում»․ Կարեն Հովհաննիսյան
5317:57
«Երևանի օդի և շրջակա միջավայրի աղտոտվածությունը հասել է մտահոգիչ մակարդակի». Հրայր Կամենդատյան
6017:18
ԱՄՆ-ում ԱԲ նախարարություն ստեղծելու մասին օրինագիծ է մշակվել
15116:30