«Հայաստանը փաստացի ճանաչել է ԼՂՀ-ն՝ որպես ԱՊՀ անդամ երկրներին հավասարազոր սուբյեկտ». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի գրառումը․ «Ընդհանրապես, մեր պետության կարևորագույն խնդիրներից մեկը մեր պատմության, այդ թվում նորագույն պատմության կեղծումն է, կամ առնվազն չիմացությունը։
Հայաստանը, անդամակցելով ԱՊՀ-ին, չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
1991թ. դեկտեմբերին ԱՊՀ ստեղծման համաձայնագիրը Հայաստանի Գերագույն խորհուրդը վավերացրել է 1992թ. փետրվարին՝ մի շարք վերապահումներով, որոնցից մեկը հետևյալն է.
Համաձայնագիրը բաց է ԽՍՀ Միության անդամ բոլոր պետությունների առջև, այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ Պետությունների Համագործակցություն՝ նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով։
Այս վերապահումով Հայաստանը փաստացի ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես ԱՊՀ անդամ երկրներին հավասարազոր սուբյեկտ»։

«Մենք ջրի որակի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մարմին չէ»․ ՀՎԿԱԿ
1611:18
«Քո կյանքը կարճ եղավ, տղա՛ս, բայց քո թողած հետքը՝ ոչ»․ Արտակ Հովհաննիսյան (տեսանյութ)
1911:12
«Նարեկ Մկրտչյանը հերթական հարցազրույցին գնացել է առանց գուլպաների»․ Դավիթ Գալստյան
5210:18
Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»
8309:06
Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»
6608:54
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
6408:18
«Մենք լրջագույն խնդիր ունենք. ներքին հանրային երկխոսություն սկսել». Վահե Հովհաննիսյան
10503:06
««Թուրքաց» ժառանգը, որի նախնիները սպանել են վանքը կառուցած հայոց իշխանուհու զավակին, հայտարարում է՝ սրբավայրը հայերինս չէ». Վարդան Ոսկանյան
12100:00