«Պալատական խարդավանքներ» հյուսողի հաստիք՝ Կառավարությունում․ ո՞ւմ դեմ է աշխատում աշխատակազմի ղեկավարի տեղակալը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պարզվում է՝ «պալատական խարդավանքներ» հյուսողի հաստիք կա ՀՀ Կառավարությունում: Պետական միջոցներից աշխատավարձ ստացող պետական պաշտոնյան ծառայում է ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ զբաղված է ներիշխանական ինտրիգներ ու խարդավանքներ հյուսելով: Եվ որպեսզի արդարացնի իր գործունեությունը, նկատվի Նիկոլ Փաշինյանի կողմից, երբեմն ընդդիմադիր գործիչների վրա, ինտերնետային հարձակումներ է կազմակերպում: Այն, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյքային գրոհներ է կազմակերպում Նիկոլ Փաշինյանին քննադատողների նկատմամբ, մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվել է:
Կառավարական կաբինետում կատարվող անցուդարձին քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ Չախոյանը ցանկանում է իր վերադասի՝ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարութունյանի տեղը զբաղեցնել: Գործադիրից մեզ վստահեցնում են, որ դրա համար Չախոյանը ոչնչի առջև կանգ չի առնում՝ իր վերադասի աթոռին հայտնվելու համար: Հարությունյանի թերությունները, բացթողումները և սկանդալային պատմությունները, որ հայտնվում են մամուլի էջերում, երբեմն ուղղորդվում են հենց Չախոյանի կողմից»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Վալոդյայի համար քաղաքական սկզբունքայնությունը վեր էր ամեն ինչից»․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
111:18
Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1811:12
«ԱՄՆ-ն 2024-ին կտրուկ ավելացրել է Հայաստանին տրամադրվող ռազմական ֆինանսավորումը»․ #РИАНовости
5310:48
«Մեկ տարի առաջ այս օրը ոճրագործության հետևանքով սպանվեց Վալոդյա Գրիգորյանը»․ Մանե Թանդիլյան
3710:42
«Իրանի հետ բանակցությունները հաջող են անցել»․ Ուիթքոֆ
9010:19
«Արմենի հայրենիքն իր ղեկավարը հռչակել է Ադրբեջան»․ Տիգրան Աբրահամյան
5110:00
«Հայ գերիների հետ կապված քննարկում եղե՞լ է»․ լրագրողը՝ Քրիստիննե Գրիգորյանին (տեսանյութ)
6709:42
«Անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6209:36