«Ազգային վերածնունդը միայն իշխանություն փոխելով չի սկսվում, այլ նաև հայրենիքի հոգևոր վերակերտումով»․ Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԴԱՐՁԻ՛Ր ԱՌ ԱՍՏՎԱԾ ԵՎ ԿԱՌՈՒՑԻ՛Ր ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆ
Երբ հայ մարդը դառնա առ Աստված, ազատագրվի մեղքի ստրկությունից, այնժամ կկարողանա՛ կերտել.
իրական անկախ պետություն և քրիստոնյա երկիր։
Որովհետև երկրի իրական անկախությունը սկսվում է մարդու ներքին ազատությունից։ Եթե մարդը ստրուկ է մեղքին՝ հպարտությանը, ագահությանը, նախանձին, կաշառքին, ստին, անարդարությանը, չարահավանությանը, ատելությանը, հաճոյամոլությանը, ապա միայն պետական դրոշն ու քարտեզի վրա գծված սահմանները դեռ ազատ հասարակություն չեն ստեղծում։
Քրիստոս ասում է․ «Ամեն ոք, որ մեղք է գործում, ծառա՛ է մեղքին... Արդ, եթե Որդին ձեզ ազատի, ճշմարտապես ազատ կլինեք» (Հովհ. 8։34, 36)։
Ազատ պետություն կառուցում են նախ և առաջ ներքուստ ազատ մարդիկ՝ նրանք, որոնց խիղճը չի վաճառվում, որոնց համար ճշմարտությունը շահից բարձր է, արդարությունը՝ կաշառքից, ընտանիքը՝ հաճույքից, հայրենիքը՝ անձնական հարստացումից, արժանապատվությունը՝ քծնանքից, իսկ Աստծու պատվիրանը՝ քաղաքական նպատակահարմարությունից։
Սուրբ Գիրքը հենց ժողովրդի բարոյական վիճակի մասին ասում է․ «Արդարությունը բարձրացնում է ազգը, իսկ մեղքը ազգեր է նվաստացնում» (Առակ. 14։34)։
Ուստի մեր վերականգնումը միայն արտաքինից չի սկսվելու։ Այն սկսվելու է մարդու դարձից առ Աստված, ընտանիքի հոգևոր վերականգնումից, եկեղեցական կյանքի զորացումից և հասարակության բարոյական առողջացումից։
«Դարձե՛ք դեպի Ինձ, և Ես կդառնամ դեպի ձեզ,- ասում է Ամենակալ Տերը» (Մաղ. 3։7)։
Մենք պարտավոր ենք ունենալ ուժեղ պետություն, բանակ, կրթություն, տնտեսություն ու դիվանագիտություն։ Բայց դրանք կառուցող մարդը եթե ներսից քայքայված է, կքած մեղքի բեռի տակ, ժամանակի ընթացքում քայքայելու է նաև իր կառուցած հաստատությունները կամ դրանք ծառայեցնելու է ոչ թե ընդհանուր բարիքին, այլ անձնական, խմբային, անգամ օտար շահերին։ «Եթե Տերը չի կառուցում տունը, իզուր են հոգնում այն շինողները։ Եթե Տերը չի պահում քաղաքը, իզուր են տքնում նրա պահապանները» (Սաղմ. 126։1)։
Ուստի ազգային վերածնունդը միայն իշխանություն, կառավարություն, կամ տնտեսություն փոխելով չի սկսվում։ Այն սկսվում է մարդու դարձով և հայրենիքի հոգևոր վերակերտումով։ Երբ փոխվի մարդը, կփոխվի ընտանիքը, երբ փոխվի ընտանիքը՝ կփոխվի հասարակությունը։ Իսկ երբ հասարակության հիմքում կրկին դրվեն հավատքը, Աստծու պատվիրանները, արդարությունը, ճշմարտությունն ու պատասխանատվությունը, այնժամ կարող ենք կերտել իսկապես ազատ պետություն և քրիստոնեական հայրենիք։
Այն ժամանակ միայն կարող ենք ոչ միայն անունով մեզ մեր նախահայրերի՝ Նոյի, Թորգոմի ու Հայկ Նահապետի, ինչպես նաև մեր քրիստոնյա նախնիների՝ սուրբ Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ արքայի, սուրբ Վարդանանց, մեր սուրբ հայրերի ու նահատակների ժառանգները կոչել, այլև ձգտել արժանի լինել նրանց թողած հավատքի ու հայրենիքի ժառանգությանը։
Տա՛ Աստված, որ տեսնենք այդ վերածնունդը։ Ամեն»։

«Ազգային վերածնունդը միայն իշխանություն փոխելով չի սկսվում, այլ նաև հայրենիքի հոգևոր վերակերտումով»․ Սամվել դպիր Գրիգորյան
1802:06
«Ես կոնկրետ պատասխան չեմ ստացել Patriot հրթիռների մասին իմ խնդրանքի վերաբերյալ». Զելենսկի
10100:30
«Նոր կարգով դիտորդը պետք է ներկա լինի այնքանով, որքանով նրա ներկայությունը ոչինչ չի փոխում». Մուշեղ Հովսեփյան
5300:06
Թրամփ-Զելենսկի հանդիպումը տևել է 40 րոպե
12900:01
Թրամփը կորոշի՝ նոյեմբերին համաձայնությո՞ւն կնքել Իրանի հետ, թե՞ այն «ջնջել երկրի երեսից»
94Երեկ, 23:30
ԱՄՆ-ն և Իրանը երեքժամյա հանդիպում են ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում
101Երեկ, 23:06
«Մոսկվայի և ԵՄ-ի միջև ուղղակի զինված հակամարտություն տեղի չի ունենա». Թրամփ
117Երեկ, 22:48
Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորվել է Դավիթ Համբարձումյանի եղբայրը
92Երեկ, 22:42