«Պատվիրողներն ու կազմակերպիչները դեռևս մնում են ստվերում»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեկ տարի առաջ այս օրը դաժան ոճրագործության հետևանքով սպանվեց մեր լավագույն ընկեր, Փարաքար համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վալոդյա Գրիգորյանը։
Բացառիկ հայրենասեր, հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի նվիրյալ Վալոդյա Գրիգորյանը դաժանաբար սպանվեց համայնքապետի պաշտոնը ստանձնելուց ընդամենը հինգ ամիս անց։
Այդ ամիսների ընթացքում նա ապացուցեց, որ արժանացել է իր ընտրողների բացառիկ հարգանքին՝ դառնալով բոլորի համայնքապետը։ Իր աշխատասիրությամբ, պրոֆեսիոնալիզմով Փարաքար համայնքը լավագույնը դարձնելու իր երազանքները քայլ առ քայլ դառնում էին իրականություն։
Վալոդյա Գրիգորյանը Հայաստանի նորագույն պատմության ընթացքում սպանված միակ ընդդիմադիր քաղաքական գործիչն է, ում սպանությունը մինչև օրս բացահայտված չէ։
Մենք պահանջատեր ենք և հետևողական մեր ընկերոջ սպանության ամբողջական բացահայտման հարցում։
Մենք շարունակում ենք Վալոդյա Գրիգորյանի կիսատ թողած գործերը՝ վառ պահելով նրա անմար հիշատակը»։
Ավելի ուշ Թանդիլյանը տեսանյուիթ է տարածել՝ կից գրառմամբ. «Վալոդյա Գրիգորյանի սպանությունը դեպքից մեկ տարի անց բացահայտված չէ․ պատվիրողներն ու կազմակերպիչները դեռևս մնում են ստվերում»:

«Ռուբինյա՛ն, քաղաքական բանավեճը փողոցային արտահայտություններով մի՛ փոխարինեք»․ Տեր Մանուկ քահանա Զեյնալյան
4722:42
«Մտածել նշանակում է չանել այն, ինչ քեզ ու քո Երկիրը տանում է ինքնաոչնչացման»․ Սենոր Հասրաթյան
5622:12
«Համախմբված ընդդիմության ներկայացուցիչները հանդիպել են երիտասարդների հետ»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
7121:54
«44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի»․ Արմեն Աշոտյան
7821:42
«ՔՊ-ականները չգիտեն՝ Երևանի քաղաքապետին պաշտպանե՞ն, թե՞ ընդդիմախոս տիկնոջը»․ Տիգրան Դավուդյան
7021:30
«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել
6821:18
«ԱՄՆ-ն հարվածել է Իրանի հարավում գտնվող Քեշմ կղզուն». #IRNA
12920:49
Փաշինյանի պահանջով արգելանք է դրվել թերթի դրամական հաշիվների վրա
7420:24