«Ընտրությունները ցույց տվեցին, որ ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀԿ գործընկեր «Միասնական Ռուսաստան» կուսակցության հաղթանակը ցույց է տալիս որ «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»։
ՌԴ-ում ավարտվեցին Պետական դումայի ընտրությունները,որի արդյունքում իշխող «Միասնական Ռուսաստան»-ը 2021 -ի ընտրությունների համեմատ ավելի բարելավեց իր դիրքերը։
Եթե 2021-ին Միասնական Ռուսաստանը հավաքել էր 49,82 տոկոս,ապա հիմա նա ստացավ 57,96 տոկոս ձայն։
208 մանդատ էլ Միասնական Ռուսաստանը ստացել է մեծամասնական ընտրակարգով։
Փաստորեն ընդհանուր առմամբ իշխող «Միասնական Ռուսաստանը» Պետական դումայում կստանա 347 մանդատ եւ կունենա սահմանադրական մեծամասնիւթյուն,որի համար անհրաժեշտ էր 301 մանդատ»։
ՀՀԿ-ի գործընկեր ուժի այս հաջողությունը հերթական անգամ փաստում է,որ ՌԴ քաղաքացիների մեծամասնությունը վստահում է քաղաքական իշխանության նախ եւ առաջ արտաքին ու անվտանգային կուրսին։
Մեզ համար կարեւոր է գործընկեր Միասնական Ռուսաստան կուսակցության տպավորիչ ու վստահելի հաջողությունը։
Շնորհավորում եմ Պետական դումա անցած Միասնական Ռուսաստան-ի մեր գործընկերներին եւ հույս հայտնում,որ ՀՀԿ-ի ու Միասնական Ռուսաստան-ի միջկուսակցական համագործակցությունը ի շահ մեր պետությունների ու քաղաքացիների կշարունակվի։
ՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին,որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են»

«Ռուբինյա՛ն, քաղաքական բանավեճը փողոցային արտահայտություններով մի՛ փոխարինեք»․ Տեր Մանուկ քահանա Զեյնալյան
4722:42
«Մտածել նշանակում է չանել այն, ինչ քեզ ու քո Երկիրը տանում է ինքնաոչնչացման»․ Սենոր Հասրաթյան
5622:12
«Համախմբված ընդդիմության ներկայացուցիչները հանդիպել են երիտասարդների հետ»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
7121:54
«44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի»․ Արմեն Աշոտյան
7821:42
«ՔՊ-ականները չգիտեն՝ Երևանի քաղաքապետին պաշտպանե՞ն, թե՞ ընդդիմախոս տիկնոջը»․ Տիգրան Դավուդյան
7021:30
«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել
6821:18
«ԱՄՆ-ն հարվածել է Իրանի հարավում գտնվող Քեշմ կղզուն». #IRNA
12920:49
Փաշինյանի պահանջով արգելանք է դրվել թերթի դրամական հաշիվների վրա
7420:24