«Բաքվից արդեն սպառնում են օդից հրթիռա-ռումբային հարվածով քանդել Կաշենի հանքը». Տաթևիկ Հայրապետյան
![]() 771 Երեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2022 թ., 16:42 ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Բաքվից արդեն սպառնում են օդից հրթիռա-ռումբային հարվածով քանդել Կաշենի հանքը, եթե Արցախի իշխանությունները թույլ չտան նրանց մտնել հանք: Հայերը որոշել են փորձարկել Բաքվի վճռականությունը: Բնապահպան ակտիվիստների բողոքը մեղմագույն ձևն է: Այս մասին հայտարարել է քաղաքագետ, պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը։ «Եթե այդ ազդանշանը չհասնի Վարդանյանին, Արայիկին և մյուսներին, ապա նրանք պետք է իմանան, որ Բաքուն կարող է օդից հրթիռա-ռումբային հարվածով քանդել հանքը։ Ոսկու խտանյութով մեքենաները կարող են կանգնեցվել մայրուղու վրա և ձերբակալվել: Ավելորդ է հիշեցնել, որ ղարաբաղցի հայերը էլեկտրաէներգիան և գազը Հայաստանից ստանում են ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող մալուխներով և խողովակաշարով։ Հուսով եմ, որ անջատողական ռեժիմի առաջնորդները ողջախոհություն կունենան լսելու էկոակտիվիստների բողոքները և դադարեցնելու հանքավայրերում ապօրինի արդյունահանումը։ Դժվար թե նրանց շահերից բխի հակամարտությունը հասցնել մի փուլի, երբ Բաքուն ստիպված կլինի օգտագործել իր տրամադրության տակ եղած ուժեղ գործիքները»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Ձեր ադրբեջանցիներին խորհուրդ տուր՝ Արցախի եկեղեցիները չպղծեն»․ Նիկողոս Հովհաննիսյան
2716:36
«ՔԿՀ-ում հանդիպեցի Խաչիկ Գալստյանի ու Վազգեն Սաղաթելյանի հետ»․ Տիգրան Աբրահամյան
2716:30
«Դուք արդարադատություն չեք իրագործում, դուք դատում եք արդարությունը»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
4816:24
«Մարդկանց ծաղրելու «կոպիտ արվեստը»»․ Հակոբ Բադալյան
4816:12
Մովսես Շարբաթյանի տնային կալանքը վերացվեց (տեսանյութ)
7615:42
«Չսպառնաս մեր Եկեղեցու հոգևորականին». Մարինե Ֆարմանյան
8415:36
Արմեն Ալեքսանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն (տեսանյութ)
9515:24
«Կարգավորվում եմ». Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց ԲԿ-ից (տեսանյութ)
10015:12
