Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

««Բարձունքից» ընկնելն ահավոր ցավոտ կլինի». Սամսոն Գրիգորյան

««Բարձունքից» ընկնելն ահավոր ցավոտ կլինի». Սամսոն Գրիգորյան
297
Երկուշաբթի, 19 դեկտեմբերի, 2022 թ., 03:06

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լինես գործարար, պետական ծառայող, զինվորական, կուսակցության ղեկավար կամ որևէ այլ քիչ թե շատ իշխանություն ունեցող անձ, միշտ հիշիր՝ ժամանակավոր է։
Աշխարհի կենտրոնը չես, մարդիկ շատ արագ մոռացության են տալու և հենց քո համար է ամենացավոտը լինելու այդ անտարբերությունը քո նկատմամբ։ Քեզանից է կախված՝ իշխանությունդ սպառելուց հետո կլինես ծաղրի առարկա, թե մեծամասնության կողմից խորին հարգանք վայելող անհատ։
Վառ օրինակը աչքերիս առաջ է, նրանք հիմա կերազեին, որ միայն ծաղրի առարկա լինելով պրծնեին, ավաղ...
Ասածս ինչ է, յուրաքանչյուր մեծ, թե փոքր իշխանություն խիստ ժամանակավոր է, մի մոռացեք, պահպանեք ձեր մարդ տեսակը, ոչ ոքից առավել ձեզ չհամարեք, ոչ մեկին մի նվաստացրեք, ուրիշի ինքնասիրության հաշվին մի կայացեք, այդ «բարձունքից» ընկնելը ձեզ համար ահավոր ցավոտ կլինի, մյուսների համար աննկատ։
ՀԳ. Խոսքս բնավ միայն իշխանություններին չի վերաբերում, այլ բոլորիս։ Յուրաքանչյուր հնարավորության դեպքում լավություն արեք, օգնեք, խրախուսեք, ներեք, կիսվեք։ Նույնիսկ ձեզ վիրավորածն ու դավաճանածը կզգա իր քայլերի նվաստությունը։
Ու աշխարհը, գոնե ձեզ շրջապատող հատվածում, հրաշալի կլինի»:

Աղբյուրը`   Սամսոն Գրիգորյան