«ՀՀ իշխանությունները չգիտեն՝ որ ուժի հետ ինչպես կարելի է խոսել»․ Աննա Գրիգորյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Factor TV-ի եթերում, խոսելով Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում ՌԴ-ից սպասվելիք քայլերի մասին, ասել է․ «Ռուսաստանն ունի ուղղակի պարտավորվածություններ, և հայկական կողմը ոչ թե թիրախավորելով և վիրավորելով պետք է զբաղվի, այլ բոլոր խողովակները՝ պետական, դիվանագիտական, պիտի օգտագործի՝ հասնելու ճանապարհի բացման նպատակին»։
Ըստ Գրիգորյանի՝ ՀՀ իշխանությունները չգիտեն՝ որ ուժի հետ ինչպես կարելի է խոսել, որովհետև չեն հասկանում, թե որոնք են այդ ուժերի շահերը․ «ՌԴ-ին միջանցքը փակ պահելը չի կարող ձեռնտու լինել, որովհետև դա ուղիղ հարված է իր խաղաղապահ կոնտինգենտի՝ այնտեղ տեղակայվելուն։ Երբ միջանցքը փակ է, հետո բացում են, ավելի շատ հայեր կարող են դուրս գալ Արցախից, դա հարցականի տակ է դնում զորակազմի՝ հետագայում այնտեղ մնալու հանգամանքը»,- նշել է նա։
Պատգամավորի պնդմամբ՝ պետք չէ ռուսներին թիրախավորել, աշխարհաքաղաքական նման դասավորության մեջ նրանց հեռանալուց հետո չի լինի երկրորդ ուժ, որ ցանկություն կհայտնի տեղակայել իր զորքերը։

«Հաջողության են հասնում այն պետությունները, որոնք ունեն հստակ ազգային օրակարգ». Հենրիխ Դանիելյան
2503:06
«Սա հայտարարություն է պետության ավարտի մասին». Հակոբ Բադալյան
4302:06
«Չպետք է ընդառաջ գնանք Փաշինյանին՝ նրան Մոսկվա հրավիրելով». Զատուլին
5600:42
«Մտածեք՝ որտեղ է գտնվում Հայաստանը, և ով է այն պաշտպանում». Զատուլին
4900:36
«Ոչ մի ԵՄ չի կարող փախհատուցել Ռուսաստանի հետ կապերի խզման պատճառով Հայաստանի տնտեսության ձախողումները». Զատուլին
5000:12
Զատուլինը նշել է, թե ինչպես պետք է Ռուսաստանը հարաբերություններ կառուցի Փաշինյանի հետ ընտրություններից հետո. #MK
103Երեկ, 23:48
«Ինչո՞ւ է ՀՀՌ-ի տնօրենը 30 տարի Հայաստանից բացակայած Արմեն Քոլոյանը». Հովհաննես Իշխանյան
78Երեկ, 17:42
«Վստահ եմ՝ ձեր առաջնորդությամբ ՀՀ-ն կշարունակի պահպանել իր արևմտամետ ուղղությունը»․ Չեխիայի վարչապետ
66Երեկ, 17:36