10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածվող 18-ամյա աղջիկը երեխայի հետ հայտնաբերվել է

Նոյեմբերի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Լաուրա Թ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 13։00-ից մինչև 14։30-ն ընկած ժամանակահատվածում, Արմավիր քաղաքի Գայի փողոցից Արմավիրի մարզի բնակիչ 18-ամյա Լիա Ս.-ն առևանգել է իր 10 ամսական մանկահասակ երեխային՝ Ա. Թ.-ին, և տարել անհայտ ուղղությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Լիա Ս.-ն մանկահասակ երեխային տարել և թաքցնում է Արարատի մարզի Մասիս բնակավայրում գտնվող «AV» հյուրանոցում։ Նոյեմբերի 13-ին՝ ժամը 00։15-ի սահմաններում, նշված հասցեից Լիա Ս.-ին և երեխային հայտնաբերել են։ Ոստիկանների կողմից Լիա Ս.-ն ձերբակալվել և երեխայի հետ տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Մահացել է երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
3015:48
Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել
5515:42
1Password գաղտնաբառերի կառավարիչը հաքերային հարձակման է ենթարկվել
16214:49
«Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը». Տիգրան Արզաքանցյան
10512:42
«Բժշկական օգնությո՞ւն, թե՞ անմարդկային վերաբերմունք»․ Դիտորդների խումբ
11312:00
Նյու Յորք նահանգում մոտեցող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
22411:49
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ
10310:30
«Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետությունը դառնում է անխուսափելի». Արտակ Զաքարյան
10009:48