«Հյուսիսային Կորեան դադարեցրել է Ռուսաստանին ռազմական օգնության տրամադրումը»․ Ուկրաինայի ՀԳՎ

Հյուսիսային Կորեան դադարեցրել է Ռուսաստանին ռազմական օգնության տրամադրումը։ Այս մասին իր կայքում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչությունը (ՀԳՎ)։
Հետախուզության տվյալներով՝ հոկտեմբերին Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև լարվածություն է առաջացել։ Դրա պատճառը Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հայտարարությունն է եղել, ըստ որի Կրեմլը ապագայում կնպաստի Սեուլի և Փհենյանի հարաբերությունների լարվածության թուլացմանը։ Սա դժգոհություն է առաջացրել Հյուսիսային Կորեայում։
Հոկտեմբերի վերջին Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Չոե Սոն Հուին նշել է, որ նման հայտարարությունները չեն համապատասխանում երկու երկրների միջև դաշնակցային պայմանավորվածությունների բնույթին, ինչպես նաև պահանջել է պարզաբանումներ՝ Հարավային Կորեայի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ։
«Ավելին, նա հայտարարել է ՌԴ-ին ռազմական աջակցության ժամանակավոր դադարեցման մասին։ Առկա տեղեկությունների համաձայն՝ համապատասխան որոշումն անձամբ ընդունել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Մասնավորապես, սահմանափակումները նախատեսում են արգելել ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռների թռիչքները Հյուսիսային Կորեայի օդային տարածքով, ինչպես նաև դադարեցնել KN-23 բալիստիկ հրթիռների և հրետանային զինամթերքի հերթական խմբաքանակի մատակարարումները», - հայտնում է Ուկրաինայի ՀԳՎ-ն։
Բացի այդ, Փհենյանն առայժմ ձգձգում է Ռուսաստանի՝ իր տարածքում հյուսիսկորեական զորախմբի թվաքանակը 8,5 հազարից մինչև 50 հազար զինծառայողի հասցնելու խնդրանքի կատարումը։

«Բա իրենք որտե՞ղ են ծնվել․ ի՞նչ էմոցիաների վրա խաղալու թազա ձև ա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
114:12
«Ես հնարավոր չեմ համարում այդ օրենքի չեղարկումը». Նիկոլ Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին (տեսանյութ)
1614:06
«Մենք չպետք է վնաս հասցնենք Ռուսաստանին, Ռուսաստանն էլ՝ մեզ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2414:00
«Կա՛մ «Եռաբլուրը» պետք է ընդլայնվի, կա՛մ պետք է խաղաղության համաձայնագրի սկզբունքների շրջանակում մնանք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5713:42
«Եթե Գրիգորյանն այդպիսի դիրքորոշում ուներ, պետք է հրաժարական տար և իր անհամաձայնությունն արտահայտեր» ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7313:36
«Դուք դավաճանել եք Արցախը, դրա համար ենք այստեղ»․ ակցիայի մասնակից արցախցիները՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
6613:30
«Նախարարը սխալ տեղեկություններ է տալիս․ սահման հատելու ժամանակ արցախցիները երբեք խնդիրներ չեն ունեցել»․ Անաստաս Իսրայելյան (տեսանյութ)
7013:24
«Ես չեմ ասել, որ Սահմանադրության հանրաքվեից առաջ արտահերթ ընտրությունների պարագայում չեմ հավակնելու վարչապետի պաշտոնին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6513:18