«Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի բնակիչներն ավելի քիչ գումար կունենան՝ Ուկրաինային տրամադրվող օգնության պատճառով»․ Պեսկով

Յոթնամյա բյուջեում Ուկրաինային հատկացվող ֆինանսական աջակցության ներառումը նշանակում է, որ ԵՄ երկրների քաղաքացիներն իրենց դրամապանակներում պարզապես ավելի քիչ գումար կունենան։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի քաղաքացիներն իրենց դրամապանակներում ավելի քիչ գումար կունենան, նրանց ավելի քիչ բաժին կհասնի։ Ահա թե ինչպես ենք մենք վերաբերվում դրան»,- պատասխանել է նա այն հարցին, թե ինչպես են ՌԴ-ում գնահատվում Կիևին հատկացվելիք աջակցությունը ներառող եվրոպական բյուջեի հեռանկարները։
Պեսկովն ամփոփելով նշել է, որ Կիևը պարզապես կշարունակի պատերազմը՝ «ի վնաս եվրոպական երկրների քաղաքացիների շահերի, որոնք դպրոցներ վերանորոգելու, նոր հիվանդանոցներ ու սոցիալական հաստատություններ կառուցելու, նպաստներ վճարելու, իրենց ուսուցիչների ու բժիշկների աշխատավարձերը բարձրացնելու փոխարեն այդ գումարները ծախսում են արկերի վրա»։

«Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի բնակիչներն ավելի քիչ գումար կունենան՝ Ուկրաինային տրամադրվող օգնության պատճառով»․ Պեսկով
3015:19
«Ամենավտանգավոր լրտեսը դու ես, դատական իշխանությունն էլ ուզում ես տակդ դնես, որ ամբողջ երկիրը դարձնես լրտես»․ Լևոն Զուրաբյան
2315:12
«Իրանի կարմիր գծերը հարգում ենք, և TRIPP նախագիծն էլ որևէ ձևով այդ կարմիր գծերը չի հատելու». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4614:54
«Ինչո՞ւ պիտի լրտեսության համար դատապարտվածին դատարանը քաղաքացիությունից զրկելու հնարավորություն չունենա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4914:42
««Կինոմոսկվա»-ի կռիշների վրա ավտոմատներով պարում էին, թող գնային ԱԺ-ում պարեին, Նաիրի Հունանյանին էլ հետները տանեին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6914:24
«Հյուսիսային Կորեան դադարեցրել է Ռուսաստանին ռազմական օգնության տրամադրումը»․ Ուկրաինայի ՀԳՎ
10014:18
«Բա իրենք որտե՞ղ են ծնվել․ ի՞նչ էմոցիաների վրա խաղալու թազա ձև ա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
5114:12
«Ես հնարավոր չեմ համարում այդ օրենքի չեղարկումը». Նիկոլ Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին (տեսանյութ)
6914:06