Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Իրանի կարմիր գծերը հարգում ենք, և TRIPP նախագիծն էլ որևէ ձևով այդ կարմիր գծերը չի հատելու». Նիկոլ Փաշինյան

«Իրանի կարմիր գծերը հարգում ենք, և TRIPP նախագիծն էլ որևէ ձևով այդ կարմիր գծերը չի հատելու». Նիկոլ Փաշինյան
28
Այսօր, 14:54

«Մենք ԻԻՀ-ի կարմիր գծերը հարգում ենք, և TRIPP նախագիծն էլ որևէ ձևով այդ կարմիր գծերը չի հատել և չի հատելու»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք մտավախություն չկա՞, որ TRIPP նախագիծը կարող է երկու գերտերությունների բախման առիթ դառնալ։

«Մենք Իրանի Իսլամական Հանրապետության գործընկերների հետ մշտական երկխոսության մեջ ենք, և TRIPP-ի հարցում էլ մութ անկյուններ չունենք»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ TRIPP-ի շրջանակում ռազմական ներկայությունը բացառված է:

«Իրանի կարմիր գծերը հարգում ենք, և TRIPP նախագիծն էլ որևէ ձևով այդ կարմիր գծերը չի հատելու». Նիկոլ Փաշինյան