«Ադրբեջանը ցանկացած պահի Հայաստանից Արցախ մտնող էլեկտրագիծը շարքից հանելու հնարավորություն ունի»․ Տ․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երբ 2022 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի իշխանությունը հանձնում էր Բերձոր քաղաքը, Սուս և Աղավնո գյուղերը, հավաստիացնում էին, որ այդտեղով անցնող կոմունիկացիաները տեղափոխելու են այդ բնակավայրերին զուգահեռ կառուցված նոր երթուղու հատված, որը գտնվում էր ՌԴ խաղաղապահ առաքելության պահպանության գոտում։
Ավելի ուշ հայտարարվեց, որ Հայաստանից Արցախ գնացող գազատարի տեղափոխությունը բարդ է՝ մեծ ծախսերի հետ է կապված, իսկ ինտերնետի ու Հայաստանից Արցախ եկող էլեկտրական գծի տեղափոխման հարցում Ադրբեջանի հետ պայմանավորվածություն կա։
Սակայն վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀՀ-ից Արցախ եկող էլեկտրագիծն Ադրբեջանը շարքից հանել է Աղավնո-Բերձոր հատվածում, սա այն դեպքում, երբ կրկնում եմ՝ այդ գիծը դեռ սեպտեմբերին, Բերձորի, Աղավնոյի հանձնելուց հետո, պետք է տեղափոխված լիներ Հայաստանն Արցախին կապող նոր երթուղի։
Հայաստանի իշխանության անպատասխանատվության, ոչ հետևողական գործելաոճի պատճառով, փաստացի էլեկտրագծի տեղափոխություն տեղի չի ունեցել և նույնիսկ չի էլ պարզաբանվել, թե ինչու պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել։
Սրա հետևանքով Ադրբեջանն առանց խնդիրների ոչ միայն վերահսկում, այլ ցանկացած պահի Հայաստանից Արցախ մտնող էլեկտրագիծը շարքից հանելու հնարավորություն ունի»։

Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
3601:00
«Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները հղի են համաշխարհային պայթյունի վտանգով». Գուտերեշ
8400:24
«Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
5700:12
«ԿԲ նախագահի հայտարարությունից երկու կարևոր հետևություն է բխում»․ Սուրեն Սուրենյանց
57Երեկ, 23:48
«Մարզպետներից մեկը ընդդիմադիր մի մարդու ասել է՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
46Երեկ, 23:30
«Այդ «խլուրդը» դուք եք․ ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
77Երեկ, 22:36
«Ընտրությունների արդյունքը պատասխան կլինի նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը». Պուտին
112Երեկ, 22:18
«Թրամփին հիշեցրե՞լ եք իր խոստումը՝ հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով Ալիևին դիմելու մասին»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
62Երեկ, 22:01