«Ստացվում է՝ ցանկացած մեկը կարող է առաջարկել ԱԱԾ-ին՝ իր շրջապատին վերաբերող տեղեկատվությունը համարել պետական գաղտնիք». Արծվիկ Մինասյան

ԱԺ նիստում քննարկվում էր «Պետական գաղտնիքի մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը, որը ներառում է 50 օրենք: Նախագծով առաջարկվում է օրենքից հանել ծառայողական գաղտնիքին վերաբերող կարգավորումները, ինչի արդյունքում, գաղտնի դրոշմագիր ունեցող տեղեկությունները նույնպես կդասվեն պետական գաղտնիքի շարքին: Առաջարկվում է նաև ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին և վարչապետին՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվող թույլտվությունը երաշխավորել՝ համապատասխան պաշտոնում նրանց ընտրվելուց կամ նշանակվելուց անմիջապես հետո:
Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում մտահոգություն է հայտնել, որ այս օրենքի նախագիծը չի բավարարում սահմանադրական պահանջին, որ ցանկացած իրավունքի սահմանափակում պետք է հիմնավորված լինի պետական անվտանգության տեսակետից. «Ի՞նչ հիմնավորումներով է համարվում տվյալ տեղեկատվությունը պետական գաղտնիք, արդյունքում՝ կարող է լինել իրավիճակ, որ պետական պաշտպանության ենթակա անձի կոշիկի չափը կարող է որակվել որպես պետական գաղտնիք: Այսպիսի անորոշության պայմաններում անհնար է պատկերացնել՝ որո՞նք են այդ տեղեկությունների ծավալը, ուղղվածությունը, որոնք կարող են գնահատվել որպես պետական գաղտնիք: Ստացվում է՝ ցանկացած մեկը կարող է առաջարկել ԱԱԾ-ին իր անձնական կամ իր շրջապատին վերաբերող տեղեկատվությունը համարել պետական գաղտնիք»,- նկատել է Մինասյանը:

«Կաթողիկոսին դիմում են աշխարհիկ անունով, բայց դատում՝ որպես Կաթողիկոսի»․ Արթուր Ղամբարյան
7502:06
«Արևմտամետ և ռուսամետ բևեռների «գաղափարական» բանավեճը շարունակում է հնացած դոգմաներով»․ Գարիկ Քեռյան
9100:06
«Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ, որոնք ներկայացվելու են»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
89Երեկ, 23:30
«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը վերահաստատել է իր աջակցությունը ՀԱԵ-ի և Գարեգին Բ-ի նկատմամբ
89Երեկ, 23:12
«Թուրքիայի ԱԳՆ նախարարը երկու հայտարարություն է անում, երկուսն էլ կեղծիք»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
94Երեկ, 23:00
«Արցախի ժողովրդի ձայնը չի կարող դիտարկվել որպես ՀՀ-ի դեմ ուղղված գործոն»․ Հակոբ Հակոբյան
78Երեկ, 22:42
«Ընդդիմության «Ֆլագման»-ից պահանջվում է ձևավորել պահանջարկ»․ Հակոբ Բադալյան
93Երեկ, 21:42
«Պետության գաղութացումն էլ ինչպե՞ս է լինում»․ Արա Պողոսյան
101Երեկ, 21:12