Որտեղի՞ց է գալիս Ռուբեն Վարդանյանի հրաժարականի պահանջը. «Ժողովուրդ»
![]() 911 Երեքշաբթի, 17 հունվարի, 2023 թ., 09:36 «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և արցախցի պատգամավորների երեկվա հանդիպումից: «Արցախից մեզ հայտնեցին, որ մոտ մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ քննարկվել են մեծ մասամբ անվտանգային հարցեր: Արայիկ Հարությունյանը արցախցի պատգամավորներին հստակ ասել է, որ իրավիճակն Արցախում ծայրահեղ է, իսկ Լաչինի միջանցքի հարցն, առհասարակ, փակուղում է. Ադրբեջանը հրաժարվում է բանակցությունների դուրս գալ որևէ կողմի հետ: Ինչ վերաբերում է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականի հետ կապված խոսակցություններին, Արցախից մեզ մանրամասնեցին, որ թեև ոչ ուղիղ տեքստով, բայց խոսվել է, որ հրաժարականի պահանջը գալիս է Հայաստանի իշխանություններից և Արևմուտքից: Հայաստանի իշխանություններին, մասնավորապես, դուր չի եկել Ռուբեն Վարդանյանի քննադատությունն այն մասին, որ Հայաստանի իշխանությունը, ֆինանսական օգնությունից բացի, այլ քայլ չի անում՝ Արցախում ստեղծված ճգնաժամի լուծման հետ կապված: Արցախի մեր աղբյուրները հայտնեցին, որ Արայիկ Հարությունյանն իր խոսքում վստահեցրել է, թե Ռուբեն Վարդանյանի հետ անձնական որևէ խնդիր չունի: Արցախում բոլորը գիտեն, որ իրականում թեև տպավորություն կա, թե Ռուբեն Վարդանյանին Մոսկվայից են նշանակել պետնախարար, իրականում այդպես չէ, առավել ևս՝ որ ՌԴ շահի դեմ Վարդանյանն արդեն դուրս է եկել իր տարբեր հայտարարություններով, այսինքն՝ Վարդանյանը «ռուսների մարդը չէ», նրան Արայիկ Հարությունյանն է նշանակել՝ չճշտելով այդ նշանակումը ո՛չ ՀՀ-ի, ո՛չ էլ ՌԴ-ի հետ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
