«Տարաձայնություն չեմ տեսնում». Արցախի ԱԺ պատգամավոր

Արցախի իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը Factor TV-ի եթերում պատասխանելով լրագրողի՝ Արցախում նախագահական կամ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հարցին, պնդել է, որ այսօր Արցախում ընտրությունների օրակարգ չկա. «Բավականին լուրջ ռիսկեր կան, սա նաև իմ անձնական կարծիքն է, որ կարող ենք չափազանց լուրջ վտանգների առաջ կանգնել։ Արցախի Սահմանադրության համաձայն՝ նախագահի հրաժարականը ենթադրում է նաև ԱԺ-ի ցրում, դա կարող է Ադրբեջանին հարմար պայմաններ բերել և կարողանա խոչընդոտել ընտրությունների անցկացումը, դա փաստացի կնշանակի անիշխանություն»։
Արձագանքելով լուրերին, ըստ որի՝ նախագահ Արայիկ Հարությունյանի և պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջև հակասություններ կան՝ Ադրբեջանի հետ բանակցել-չբանակցելու հարցով, պատգամավորը վստահեցրել է. «Մենք ամիսներ առաջ ԱԽ նիստում որոշում ենք կայացրել, որ պատրաստ ենք բանակցել, սակայն միայն այն պարագայում, երբ Արցախը որպես լիիրավ բանակցային կողմ վերականգնվի: Այս կոնտեքստում երկու կողմերի միջև ես տարաձայնություն չեմ տեսնում, երկու անձերի կողմից էլ նույնաբովանդակ հայտարարություններ են հնչել»,- ընդգծել է Հարությունյանը:

«Ադրբեջանական քարոզիչներն արդեն նման նկարներ են տարածում և հոխորտում». Մհեր Հակոբյան
5103:06
«Առանձին երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ՀՀ հարաբերությունները». Մեդվեդև
12701:00
Կոբախիձեն՝ Հայաստանի հետ սահմանազատման ու ԹՐԻՓՓ-ի մասին
116Երեկ, 18:42
«Կիևի վրա հարվածներն իրականացվում են Զելենսկու գործողություններին ի պատասխան». ՌԴ ՊՆ
221Երեկ, 14:42
«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
240Երեկ, 11:12
«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
239Երեկ, 10:06
«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
135Երեկ, 09:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
127Երեկ, 09:12