Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Ադրբեջանի համար մեկ է՝ հիվանդներ են գալիս, թե երեխաներ». Արցախի թեմի առաջնորդ

«Ադրբեջանի համար մեկ է՝ հիվանդներ են գալիս, թե երեխաներ». Արցախի թեմի առաջնորդ
457
Չորեքշաբթի, 18 հունվարի, 2023 թ., 20:48

Ադրբեջանը դեմ է ցանկացած քայլի, որ պետք է գոնե մի փոքր դրական լիցք բերի Արցախում: «ԱրմԼուր»-ի հետ զրույցում ասել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Բնապահպանական քողի ներքո Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիների խումբը երեկ ահաբեկող գործողություններ է իրականացրել Հայաստանից Արցախ վերադարձող 19 երեխայի նկատմամբ: Ադրբեջանցիները դեմքերը փակած ներխուժել են երեխաներին տեղափոխող մեքենա և փորձել են ահաբեկել նրան:
«Ադրբեջանի այս քայլը դատապարտելի է, իրենք նախապես տեղյակ են եղել, որ Հայաստանից երեխաներ են գալիս Արցախ, բայց իրենց համար մեկ է՝ հիվանդներ են գալիս, թե երեխաներ են գալիս: Հայաստանից եկած ամեն ինչի մեջ իրենք վտանգ են տեսնում»,- ասում է Տեր-Վրթանեսը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ադրբեջանի համար մեկ է՝ հիվանդներ են գալիս, թե երեխաներ». Արցախի թեմի առաջնորդ