Ռուբեն Վարդանյանի հրաժարականի թեման չի փակվել․ «Հրապարակ»
![]() 984 Հինգշաբթի, 19 հունվարի, 2023 թ., 09:18 «Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի հարաբերություններն արտաքուստ թևակոխել են խաղաղ կարգավորման փուլ, սակայն Արցախի աղբյուրներն ասում են, որ դա թվացյալ է։ ՀՀ իշխանությունները շարունակում են Ռուբեն Վարդանյանի ազատման հարցով Արայիկ Հարությունյանի վրա ճնշումներ գործադրել, և Արցախում չեն բացառում, որ ինչ-որ պահի ԱՀ նախագահը կընկրկի։ Մենք գրել էինք, որ, ի թիվս այլ պահանջների, պետնախարարի հրաժարականը ևս ներառված է Լաչինի ճանապարհը բացելու Ադրբեջանի պահանջագրում։ Եվ չնայած Արցախի իշխանությունները մերժել են կատարել այդ պահանջները, որոնց մեջ մտնում են նաև սահմանային անցակետում ռենտգեն-սկաների տեղադրումը և ադրբեջանական սահմանապահի ներկայությունը, ինչպես նաև Արցախի ՊԲ-ի ամբողջական զինաթափումը և հանքերի շահագործման դադարեցումը, սակայն Ադրբեջանն առավել կարևորում է Վարդանյանի հեռացումը։ Այստեղ համոզված են, որ գործարարն Արցախ է գործուղվել Կրեմլի կողմից, և Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգից ձեռք քաշած ՌԴ իշխանությունները փորձում են նրա միջոցով ապահովել իրենց ներկայությունը Հարավային Կովկասում։ Հիշեցնենք, որ, ըստ հավաստի աղբյուրների, Պուտինը «Դվին» համալիրում հանդիպման ժամանակ Փաշինյանին և Արայիկ Հարությունյանին ուղիղ տեքստով ասել է, որ Ռուբեն Վարդանյանին ինքը չի գործուղել՝ երբ ուզում են, կարող են ազատել պաշտոնից»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում |
Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից 95 պաղեստինցի է զոհվել
4310:22«ՌԴ-ն չի կարող շարունակել ժամանակ ձգձգել»․ Քելոգ
7210:16«ԱԺ-ում օրակարգային միակ հարցը պետք է լինի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելը»․ Էդգար Ղազարյան
8809:48Ուկրաինան հարվածել է Դոնեցկին (տեսանյութ)
12609:22Սամվել Կարապետյանը ցանկացել է «մենակ նստել». «Հրապարակ»
14309:12«Իշխանական քարոզչամեքենաներով տարածվող լուրերն ինձ լռեցնելու նպատակ են հետապնդում». Միհրան Մախսուդյան
247Երեկ, 22:00«Նիկոլը լավ գիտի՝ ամենամանր «ճայթյունից» ինչ «հրդեհ» կարող է բռնկվել, ուստի բնում խեղդում է յուրաքանչյուր դրվագ». Արմեն Հովասափյան
172Երեկ, 20:54«Սրբազան Պայքարը շարունակվում է, քանի գոյություն ունի գոնե մեկ արժանապատիվ հայ մարդ». Լիդյա Մանթաշյան
248Երեկ, 20:42