Աղմկահարույց պաշտոնանկություններ ուկրաինական վերնախավում

Ուկրաինայի նախարարների կաբինետը պաշտոնանկ է արել մի շարք փոխնախարարների, այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Գերագույն ռադայում նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։
Նրա խոսքով՝ իրենց պաշտոնները կորցրել են պաշտպանության փոխնախարար Վյաչեսլավ Շապովալովը, սոցիալական քաղաքականության փոխնախարար Վիտալի Մուզիչենկոն, ինչպես նաև համայնքների և տարածքների զարգացման նախարարի երկու փոխնախարարներ՝ Իվան Լուկերյան և Վյաչեսլավ Նեպոգոդան։
Բացի այդ, հայտարարված կադրային փոփոխությունների շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է հինգ շրջանային վարչակազմերի ղեկավարներին՝ Դնեպրոպետրովսկի շրջանի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոյին, Զապորոժիեի շրջանի ղեկավար Ալեքսանդր Ստարուխին, Կիևի շրջանի ղեկավար Ալեքսեյ Կուլեբային, Սումիի շրջանի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին, Խերսոնի շրջանի ղեկավար Յարոսլավ Յանուշևիչին։

«ԿՀՎ տնօրենը ներգրավված է Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացում»․ Թրամփ
1012:24
«Ձեր կառավարությունն էնքան ժամանակավոր ա, որ ինչ տեքստի վրա ուզում եք՝ երդվեք». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
2312:18
«Փորձել գնահատական տալ 70-ն անց մարդուն, որի սիրտը ստենդավորել են, բարոյական չէ»․ Մեսրոպ Մանուկյան
2712:12
««Հայրենիքը» հանելով տեքստից՝ խնդիր եք տեսնում հայրենիք գաղափարի հետ». Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
3512:06
«Որ 2018-ին, 2021-ին այլ տեքստով են երդվել, կատարե՞լ են իրենց երդումը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4411:54
«Կստացվեր, որ օգոստոսի 2-ին կերդվեիք Ադանայի հզորացման համար». Արման Եղոյան (տեսանյութ)
4611:42
«Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առաջին շահառուն Ալիևն է»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
4811:30
«ՀՀ պաշտոնյաներն էլ չեն խոսում Ադրբեջանի՝ ՀՀ-ի դեմ սանձազերծած լայնամասշտաբ գործողությունների մասին»․ Տաթևիկ Հայրապետյան
4611:24