Ռուբեն Վարդանյանի դեմ մի քանի ընդդիմադիր օջախ է ձևավորվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ մի քանի ընդդիմադիր օջախ է ձևավորվել։ Մեր աղբյուրի ասելով, դրանք տարբեր դրդապատճառներ ունեն։ Որոշ մասը կառավարվում է ՀՀ իշխանությունների կողմից, ընդ որում՝ նաև ֆինանսավորվում է։ ՀՀ իշխանությունները փորձում են կանխել Վարդանյանի ենթադրյալ հաղթարշավը, ուստի ամեն ինչ անելու են նրան մրոտելու համար, որ հանկարծ Վարդանյանն Արցախից չտեղափոխվի Երևան՝ սպառնալով Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Վարդանյանը խանգարում է նաև Փաշինյան-Ալիև պայմանավորվածություններին՝ Արցախի հարցում տարբերվող իր դիրքորոշմամբ։ Դժգոհների մի խումբն էլ պետական ապարատի նախկին ներկայացուցիչներն են, և ոչ միայն։
Մեզ ասացին, որ Ռուբեն Վարդանյանը հանձնարարել է ուսումնասիրել բոլորի «գործերը», և, ասում են, բավականին բացահայտումներ են եղել, որոնք ամեն պահի կարող են քրեական գործերի հիմք հանդիսանալ։ Վարդանյանի դեմ ընդվզողների մի խումբն էլ տարբեր ՊՈԱԿ-ների և պետական բյուջեից սնվողների բանակն է, որի մի մասը Վարդանյանի գալուց հետո զրկվել է աշխատանքից ու եկամտից»։
Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում:

«Ներկայացված սահմանադրական տարբերակն արտացոլում է «ադրբեջանի ժողովրդի» իղձերն ու երազանքները»․ Արման Աբովյան
317:48
«Ո՞ւր են «ցեղասպանագետները», քաղաքական ուժերն ու ՀԿ-ները, Սփյուռքը․ էս ինչ մի թավշյա եք դարձել»․ Մարգարիտ Եսայան
1417:42
«Նախագիծը ծայրից ծայր ինֆարկտի բուն է»․ Անի Սամսոնյան
2717:36
««Նիկոլ Փաշինյանը Եռաբլրի տարածքի մեծ չափով ընդլայնման պատճառ է դարձել»․ Ոսկան Սարգսյան
2517:24
«Ուկրաինայում խաղաղության հասնելու ավելի մեծ հնարավորություններ կլինեն գարնանը»․ Նիկուշոր Դան
11917:12
«Փաշինյանն այսպես է մեկնաբանում՝ լավ իմանալով, որ ֆիլմի գաղափարի հեղինակը Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրն է»․ Արթուր Սուքոյան
6917:00
«Ադրբեջանցի մեղադրյալի կալանքը երկարաձգվել է ևս երեք ամսով»․ Անուշ Միրզոյան
5316:54
«Չեմ զարմանա, եթե Փաշինյանը ստորագրի ՀՀ-ն միութենական պետության մեջ մտցնելու փաստաթղթի տակ»․ Նաիրի Հոխիկյան
6616:48