«Մամ, դրոշ ուղարկի, անտեր պոստ ոնց որ լինի, դրոշ չկա». սեպտեմբերյան մարտերում անմահացած Նարեկ Սահակյան
![]() 298 Չորեքշաբթի, 25 հունվարի, 2023 թ., 10:18 «Իմ էրեխուն եմ պահանջում, կուդա՞ք։ Տվել եմ իմ տղային, հետ տվեք, պատասխանատու եղե՛ք, հետ տվեք։ Իմ տան ճրագն է եղել։ Որբ ենք մնացել, էս տունը մնացել է անտեր»,- միակ որդուն կորցրած ծնողների օրվա մեծ մասն անցնում է Նարեկի սենյակում։ Պատերին Նարեկի լուսանկարներն են, զինվորական հագուստները, իրերը, Հայաստանի պետական դրոշն ու մի գրություն․ «Փառք ու պատիվ քեզ հայ զինվոր․ Նարեկ Սահակյան»,- Forrights.am-ի հետ զրույցում պատմում է 2022-ի սեպտեմբերյան մարտերում անմահացած Նարեկ Սահակյանի հայրը: «Աշունը պետք է տանեի, բայց էն էլ ամեն ինչ թարս եղավ»,-հայրը ցույց տալով որդու՝ խնամքով պահպանվող ձմեռային կոշիկներն ու հագուստը նշում է՝ որդին այդպես էլ հնարավորություն չունեցավ ապրել նոր տան իր սենյակում, որը կառուցվել է Նարեկի նախասիրություններով։ Նարեկ Սահակյանն անմահացել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ կեսգիշերից սկսված մարտական գործողությունների ժամանակ։ Թշնամու դեմ Սոթքի դիրքերում է պայքարել՝ մինչև13-ի լուսաբաց։ Նարեկը մարտը վարելիս հնարամտության է դիմել, երբ դիրքերում 10 հոգանոց ջոկատից մնացել են միայն ինքն ու ևս մեկ զինակից։ «Կռվի սկզբից բոլորը զոհվել են, մնացել է ինքը մի տղայի հետ։ Մինչև ժամը 4-5-ը կռիվ են տվել։ Էս մի խրամանտից վազել են էն մեկը, որ թշնամին իմանա՝ մարդ կա։ Վերջում ԱԹՍ-ն․․․»,-ասում է հայրը՝ Հովհաննես Սահակյանը։ Ծնողների փոխանցմամբ՝ Նարեկն ու ծառայակիցները դիրքում առանց հրամանատարի են եղել՝ 8 պայմանագրային և 2 ժամկետային զինծառայող։ Թիկունքից առաջնագիծ օգնության չեն հասել։ Հավհաննես Սահակյանն ասում է, երբ Վարդենիսում հետաքրքրվել է, թե ինչու թիկունքն ամուր չի եղել, ըստ նրա, զինվորականներն ասել են «օդը փակած չի եղել»։ Ծնողներին սոցիալական ցանցերից հասանելի է դարձել մի տեսանյութ, թե ինչպես է Նարեկը դիրքի այս հատվածից մյուսը վազում ու փորձում կասեցնել հակառակորդի առաջխաղացումը։ Իսկ այդ դաժան մարտերից ընդամենը մի քանի ժամ առաջ Նարեկը զանգել է ընտանիքի բոլոր անդամներին ու երկար զրուցել։ «Այդ չարաբաստիկ օրը՝ ժամը 10:30-ին զանգեց, իրիկունը ահագին խոսեցինք, մանկությունից հարցեր էր տալիս, հորն էր կարոտել, հիշում էր՝ փոքր ժամանակ ինչ է եղել։ 40 րոպե խոսեցինք, լույսը բացվավ իմացանք, որ պատերազմ է։ Ինքը գիտեր, որ հարձակվելու են, բայց մեզ չասաց»,-ասաց մայրը՝ Ժաննա Սահակյանը։ Հրազատներն ասում են՝ խոսելու մեծ ցանկություն ուներ։ Հորեղբոր որդին՝ Խաչիկը, որ Նարեկի հետ նույն տանն է մեծացել պատմեց․ «Կարոտով էր խոսում, չէր ուզում անջատեր, մյուս հեռախոսազանգերից տարբերվում էր։ ․․․ Իմ միակ ախպերն է եղել։ Նարեկս, որ ծնվեց շատ ուրախացա, ընտանիքում թաք էի, բայց ուրախությունը կարճ տևեց»։ Մանրամասները՝ տեսանյութում |
«Թուրքիայի միջուկայնացումը հակադիր է Իսրայելի, Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի և այլոց շահերին». Արա Պողոսյան
15803:06«Ինչո՞ւ է այս որոշումն ընդունվել՝ որպես փակ, չզեկուցվող հարց». Լիլիթ Բլեյան
17202:12«Պրահայում պարտված կողմը վճարեց Ջերմուկի պատերազմը կանգնեցնելու գինը՝ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս». Վահրամ Մարտիրոսյան
15701:42«Այս խաղաղությունից արյան հոտ է գալիս». Թովմաս Առաքելյան
21500:54«Հայրենադավի խոսքերի տողատակերի գիտակցումը չկա». Մենուա Սողոմոնյան
23600:24«Տղերքն արեցին տակները». Սամվել Ասլիկյան
26600:18Ադրբեջանական կողմը հրապարակել է Ստեփանակերտում ենթադրաբար հարձակում փորձած հայի մասնակցությամբ կադրեր
66900:00Մկրտիչ Արզումանյանն ու Տիգրան Գյուլումյանը Նիկոլ Փաշինյանի առջև արդարանում են՝ ինչու են «Արևմտյան Հայաստան լացում» (տեսանյութ)
229Երեկ, 23:48