Գիորգի Շարվաշիձեն նշանակվել է Հայաստանում Վրաստանի դեսպան

Թբիլիսիի պետական համալսարանի նախկին ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն նշանակվել է Հայաստանում Վրաստանի դեսպան։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր առաջին հանդիպումն է անցկացրել դիվանագետի հետ. այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետը շնորհավորել է դիվանագետին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:
Գիորգի Շարվաշիձեն աշխատել է կրթության և գիտության նախարարությունում տարբեր պաշտոններում, այդ թվում՝ որպես առաջին փոխնախարար, զբաղվել է նաև գիտամանկավարժական գործունեությամբ։ 2016-2022 թվականներին եղել է Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորը։
Շարվաշիձեն մանկավարժական գիտությունների թեկնածու է, Եվրոպական ակադեմիայի անդամ, պարգևատրվել է գերազանցության շքանշանով։ Մի շարք մենագրությունների և գիտական հոդվածների հեղինակ է։
Շարվաշիձեն Հայաստանում Վրաստանի դեսպանի պաշտոնում փոխարինել է Գիորգի Սագանելիձեին, ում մանդատը սպառվել է 2021 թվականին։

«Շահի աշխարհում հայերս «արժեք», «քաղաքակրթություն» ասելով կարծում ենք՝ հնարավոր է ապահովել հարատևում». Արա Պողոսյան
6303:06
«Որևէ տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողությունը չի կարող փոխել այնտեղ գտնվող մշակութային ժառանգության ազգային, պատմական ինքնությունը». ԱԺԲ
6602:06
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ
14900:18
«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
182Երեկ, 21:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
180Երեկ, 20:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
116Երեկ, 19:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
215Երեկ, 18:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
112Երեկ, 16:24