ԻՀՊԿ-ն կասեցնում է ԱՄՆ-ի հեգեմոնական ռազմավարությունը տարածաշրջանում. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բնութագրելով որպես Իրանի ազգային հզորության հենարան, ասել է, որ իրանական ուժերը խախտել են տարածաշրջանում ԱՄՆ գերիշխող ռազմավարությունը:
«Ամերիկյան ռեժիմի թշնամական գործողություններն իրանցիների դեմ անթիվ են։ Իրանական ազգի դեմ ԱՄՆ վարչակազմի հանցագործությունների տարբեր ասպեկտները բացահայտում են ԱՄՆ պաշտոնյաների կողմից մարդու իրավունքների կեղծ, քաղաքական ժեստերը և «Մարդու իրավունքների» գործիքային օգտագործումը», - չորեքշաբթի «Թվիթեր»-ում գրել է Նասեր Քանանին:
«Պետական հեղաշրջում ծրագրելը, 8-ամյա հարկադիր պատերազմին աջակցելը, մարդատար ինքնաթիռի միտումնավոր ոչնչացումը, հիբրիդային պատերազմ վարելը, «Մոնաֆեղին-ե Խալք»-ի ահաբեկիչների հովանավորումը, արգելքներ սահմանումը և իրանցիների վրա առավելագույն ճնշում գործադրելը միայն Իրանցի ազգի դեմ ԱՄՆ-ի ռեժիմի անթիվ հանցագործությունների օրինակներն են»,- հավելել է Իրանի ներկայացուցիչը։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նկատմամբ ԱՄՆ-ի զայրույթի պատճառը, ստի տարածումը և նրա հասցեին անհիմն մեղադրանքները պարզ են. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանի ազգային հզորության հենարանն է, նվաստացրել է Սիոնիստական ռեժիմին և խախտել ԱՄՆ-ի գերիշխող ռազմավարությունը տարածաշրջանում»,- շարունակել է նա:
«Թել Ավիվի կեղծ ռեժիմի ազդեցության տակ գտնվող եվրոպական երկրները և Վաշինգթոնը վերջերս հանդես են եկել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու առաջարկով»,- գրում է IRNA-ն։

«Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում. անհասկանալի քայլեր են արվում, որ սրեն կապերը ՌԴ-ի հետ». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
719:36
«Փարիզում այցելեցինք ցուցահանդես»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3618:54
«Կոչ ենք անում Վրաստանի պատրիարքարանին չկրկնել Հայ եկեղեցու մոտեցումները և չհետևել նրա օրինակին». Ադրբեջանի ԱԳՆ
7918:12
«Երբ երկրի անվտանգությունը պաշտպանելու հարցում ոչինչ ես, ստիպված քեզ հռչակում ես կուսակրոնության ուխտի պաշտպան»․ Ալիսա Գևորգյան
5617:24
Խուզարկություններ՝ Աբովյանի համայնքապետարանում․ կան ձերբակալվածներ
7717:12
«Եկել ենք մի կետի, երբ մեր կողմից փառաբանված եվրոպական արժեքները պետք է պաշտպանենք հենց եվրոպացիներից»․ Նաիրա Կարապետյան (տեսանյութ)
6317:00
«Փաստաթուղթն իր գործառույթով մոտենում է եկեղեցական կանոնական վարույթի պետական փոխարինմանը»․ Արսեն Բաբայան
6216:42
«Վստա՞հ ենք, որ սահմանին աշխատանքներ կատարող Իրանի ու Հնդկաստանի քաղաքացիներ մեջ չկան թշնամու գործակալներ»․ Նաիրի Հոխիկյան
6616:24