«Սա միակ ճանապարհն է, որը թույլ կտա պահպանել մեր հայրենիքը». Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ, Խնձրիստան, Պատարա համայնքներ, հանդիպումներ ունեցել ինչպես նշված գյուղերի, այնպես էլ հարակից բնակավայրերի բնակիչների հետ:
Կարևորելով բնակչության հետ անմիջական շփումները՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ հատկապես այս ճգնաժամային իրավիճակում բնակչությանն առաջին ձեռքից տեղեկություններ տրամադրելը, նրանց լսելն առաջնային նշանակություն ունի ճգնաժամը համատեղ հաղթահարելու տեսանկյունից. «Կարծում եմ, սա Արցախում շփման ամենաարդյունավետ ձևն է: Մենք իսկապես մեծ դժվարությունների ենք բախվում, բայց մեծ աշխատանք է տարվում նաև դրանք հաղթահարելու համար, փորձում ենք առաջ շարժվել՝ լուծումներ գտնելով ամեն օր առաջացող նոր խնդիրներին:
Նա մանրամասն տեղեկություններ է ներկայացրել պարենային ապրանքների, բենզինի և դիզվառելիքի, էլեկտրաէներգիայի և գազամատակարարման ոլորտներում ընթացիկ իրավիճակի, շրջափակման մյուս հետևանքների և տնտեսության վրա դրա ազդեցության, ինչպես նաև Օպերատիվ շտաբի կողմից իրականացված և ձեռնարկվելիք քայլերի մասին:
Պետնախարարը նշել է, որ բոլոր միջոցներով աշխատանք է տարվում ապաշրջափակման ուղղությամբ, բայց, մյուս կողմից, կառավարությունը պարտավոր է պատրաստ լինել և հնարավոր բոլոր սցենարների պարագայում ապահովել բնակչության առնվազն նվազագույն կենսական կարիքները:
Խոսելով շրջափակման պատճառների մասին՝ նա ընդգծել է, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է կոտրել արցախահայության ոգին ու ճնշումների միջոցով հասնել Արցախի հայաթափմանը և նշել է, որ իրեն հպարտ է զգում՝ տեսնելով արցախահայության տոկունությունը. «Այս փորձությունների միջով ստիպված ենք անցնել՝ հանուն Արցախը հայկական պահելու և հանուն մեր հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանության: Սա դժվար ճանապարհ է. չեմ կարող խոստանալ, որ խնդիրներ չեն լինելու, բայց վստահեցնում եմ, որ սա միակ ճանապարհն է, որը թույլ կտա պահպանել մեր հայրենիքը»:
Բոլոր երեք համայնքներում հանդիպումների մասնակիցները վստահեցրել են, որ այդ ճանապարհին այլընտրանք չեն տեսնում, և այդ նպատակի համար պատրաստ են դիմակայել բոլոր դժվարություններին: Այս համատեքստում, մասնավորապես, խոսվել է գյուղատնտեսական և գարնանացանի աշխատանքները ժամանակին կազմակերպելու անհրաժեշտության մասին, ինչը կարևորվել է նաև պարենային անվտանգության տեսանկյունից: Պետնախարարը նշել է, որ հնարավոր ամեն ինչ արվելու է ինչպես գարնանացանի աշխատանքները ժամանակին կազմակերպելու, այնպես էլ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված այլ ծրագրեր իրականացնելու համար:

«Ներկայացված սահմանադրական տարբերակն արտացոլում է «ադրբեջանի ժողովրդի» իղձերն ու երազանքները»․ Արման Աբովյան
317:48
«Ո՞ւր են «ցեղասպանագետները», քաղաքական ուժերն ու ՀԿ-ները, Սփյուռքը․ էս ինչ մի թավշյա եք դարձել»․ Մարգարիտ Եսայան
1417:42
«Նախագիծը ծայրից ծայր ինֆարկտի բուն է»․ Անի Սամսոնյան
2717:36
««Նիկոլ Փաշինյանը Եռաբլրի տարածքի մեծ չափով ընդլայնման պատճառ է դարձել»․ Ոսկան Սարգսյան
2517:24
«Ուկրաինայում խաղաղության հասնելու ավելի մեծ հնարավորություններ կլինեն գարնանը»․ Նիկուշոր Դան
11917:12
«Փաշինյանն այսպես է մեկնաբանում՝ լավ իմանալով, որ ֆիլմի գաղափարի հեղինակը Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրն է»․ Արթուր Սուքոյան
6917:00
«Ադրբեջանցի մեղադրյալի կալանքը երկարաձգվել է ևս երեք ամսով»․ Անուշ Միրզոյան
5316:54
«Չեմ զարմանա, եթե Փաշինյանը ստորագրի ՀՀ-ն միութենական պետության մեջ մտցնելու փաստաթղթի տակ»․ Նաիրի Հոխիկյան
6616:48