Պեսկովը հերքում է

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ հրթիռային հարվածի սպառնալիքի մասին հայտարարությունը: «Այն, ինչ ասել է պարոն Ջոնսոնը, ճիշտ չէ, ավելի ճիշտ՝ սուտ է. ավելին՝ կա՛մ գիտակցված սուտ է. ի՞նչ նպատակով է նա ընտրել ներկայացման այդ տարբերակը։ Թե՞ անգիտակցաբար է եղել և նա փաստացի չի հասկացել՝ ինչի մասին է նախագահ Պուտինը խոսում իր հետ... Խոսելով ՌԴ անվտանգության մարտահրավերների մասին՝ ՌԴ նախագահը նշել է, որ մեր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի կամ ամերիկյան հրթիռների հնարավոր տեղակայումը կնշանակի, որ ցանկացած հրթիռ հաշված րոպեների ընթացքում կհասնի Մոսկվա»,- երկուշաբթի լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։
Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը BBC-ի պատրաստած վավերագրական ֆիլմում հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից առաջ հեռախոսազրույցի ժամանակ սպառնացել է իրեն: «Ինչ-որ պահի նա սպառնաց ինձ և ասաց. «Բորի՛ս, ես չեմ ուզում քեզ ցավ պատճառել, բայց հրթիռով դա ընդամենը մեկ րոպե կպահանջի», կամ նման մի բան»,- Պուտինի խոսքերն էր մեջբերել Ջոնսոնը: Այդ մեկնաբանությունը, ըստ Ջոնսոնի, հնչել էր իր այն նախազգուշացումից հետո, որ պատերազմն Ուկրաինայում կունենա աղետալի հետևանքներ, կհանգեցնի արևմտյան կոշտ պատժամիջոցների, ՆԱՏՕ-ի ուժերի ավելացման Ռուսաստանի սահմանների մոտ և այլն:

Հունգարիայի նախագահը համաձայնել է հրաժարական տալ՝ տեղը զիջելով պատմության լավագույն շախմատիստուհուն
365Երեկ, 22:45
Արայիկ Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել
157Երեկ, 22:18
«Իրանը զիջումների չի գնա հիմնարար հարցերում». Փեզեշքիան
279Երեկ, 20:17
«Վերջերս Ադրբեջանից նոր ուղերձ փոխանցվեց»․ Տիգրան Աբրահամյան
210Երեկ, 17:12
«Մեռել դատելը նիկոլին է տրված»․ Նարինե Կիրակոսյան
169Երեկ, 16:48
«Բրիտանիան պետք է աշխարհին ցույց տա, որ մենք կարող ենք վերականգնել մեր կայունությունը»․ Էնդի Բըրնհեմ (տեսանյութ)
309Երեկ, 16:18
«Իրանը գիտի, որ չի լինում նվեր տրվող խաղաղություն»․ Հակոբ Բադալյան
141Երեկ, 16:06
Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը (տեսանյութ)
437Երեկ, 15:36