«5165 շարժումը» դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին

«5165 շարժումը» դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին՝ մեղմելու հումանիտար աղետը՝ դեպի շրջափակված Արցախ օդային բեռնափոխադրումներ իրականացնելով
«Խորապես ըմբռնելով հանդերձ Արցախի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրադրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների միջև առկա բարդ հարաբերությունները՝ «5165 շարժումը» հունվարի 27-ին դիմել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի դեսպանություններին՝ համապատասխան կառավարություններին փոխանցելու հումանիտար օդային բեռնափոխադրումներով Արցախի շրջափակմամբ առաջացած հումանիտար աղետը մեղմելու առաջարկը։
Ավելի վաղ՝ հունվարի 25-ին, նույն հարցը բարձրացվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության առջև՝ պարզելու, թե Հայաստանի Հանրապետությունը քայլեր տանու՞մ է այս ուղղությամբ։
Օդային հումանիտար բեռնափոխադրումները ռազմական բլոկադաների հումանիտար աղետալի հետևանքների մեղմացմանն ուղղված արդյունավետ միջոցներ են։ Վառ օրինակներ են Արևմտյան Բեռլինի (1948թ․ հունիս-1949թ․ սեպտեմբեր), Բիաֆրայի (1967-70թթ․), Սարաևոյի (1992-1995թթ․) օդային հումանիտար բեռնափոխադրումների հաջողված դեպքերը։
Արցախի շրջափակումը արտասահմանյան գործընկեր երկրների կողմից հումանիտար օդային բեռնափոխադրումներով ճեղքելու հարցը հանրային տարբեր շրջանակներում երբեմն-երբեմն քննարկման առարկա է դառնում։ Հունվարի 25-ին հարցին անդրադարձել էր նաև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ meduza.io լրատվամիջոցին տրված հարցազրույցում։
Սույն հաղորդագրությամբ «5165 շարժումը» հանրության ուշադրությունն է հրավիրում արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից դեպի Ստեփանակերտ հումանիտար օդային բեռնափոխադրումներ իրականացնելու հարցի կարևորության վրա՝ նպատակ ունենալով թափ հաղորդել հարցի առնչությամբ ստեղծված հանրային պահանջին, բարձրացնել հարցը ինչպես ՀՀ գործող իշխանությունների, այնպես էլ գործընկեր պետությունների ու միջազգային կազմակերպությունների առջև»,- նշված է հաղորդագրության մեջ։

«Առաջիկա շաբաթները կամ ամիսները վճռորոշ կլինեն Եվրոպայում խաղաղության համար»․ Մերց (տեսանյութ)
019:24
«ՀՀ-ում ռուսական զորակազմի ներկայությունը կարգավորվում է երկկողմ պայմանագրերով, մենք մտադիր ենք պահպանել դրանք»․ Զախարովա (տեսանյութ)
6319:01
«Ուժեղ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի որևէ տիղմից արձան չի լինելու». Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
4418:48
«Մարդկանց քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից ազատել եք»․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
3918:42
«Բա ո՞նց եղավ, որ «Դաշնակցություն»-ը դարձավ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կամակատարը»․ Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
4618:30
«Թող շները պատմեն իրար՝ տեսե՛ք, քաջ է՝ հաչում է փղի վրա»․ Արթուր Խաչատրյանն ԱԺ-ում առակ պատմեց (տեսանյութ)
5118:18
«Իսկական լեգենդների ժամանակներ էին, հզորների ու հանճարների ժամանակներ»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
5317:48
«Կզածը միշտ էլ «աննորմալ» է համարում կզել չցանկացողին»․ Էդգար Էլբակյան
5817:36