«Սա վերջին առերեսումն է, որին ծնողները մասնակցելու են». Վահան Հովհաննիսյան

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում բռնության ենթարկված որդեկորույս ծնողները հանդիպում են կարմիր բերետավորների հրամանատարի հետ: Փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ սա վերջին առերեսումն է, որին ծնողները մասնակցելու են. «Այս դիրքորոշումը բխում է առերեսումների բովանդակությունից. Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, առերեսումը կատարվում է անձանց միջև այն դեպքում, երբ նրանց ցուցմունքներում առկա են էական հակասություններ կոնկրետ դեպքի կամ իրադարձության վերաբերյալ, սակայն մենք տեսանք, որ այդպիսի հակասություններ ծնողների և ոստիկանների ցուցմունքներում առկա չեն: Ծնողները նշում են, որ իրենց օրինական պահանջ ներկայացված չի եղել, բերման են ենթարկվել անօրինական կերպով, բռնի ուժ կիրառելու միջոցով, ոստիկանները չեն հերքում դա, հետևաբար՝ առերեսումներ պետք է կատարվեն ոստիկաների, տարբեր ծառայությունների աշխատակինցերի, հրամանատարական կազմի միջև, քանի որ նրանց ցուցմունքներում են առկա էական հակասություններ»,- մանրամասնել է փաստաբանը:
Հիշեցնենք՝ ոստիկանները բռնի ուժով զոհվածների ու անհետ կորածների մայրերին, հարազատներին բերման էին ենթարկել «Եռաբլուր»-ից՝ վարչապետ Փաշինյանի համար ճանապարհ բացելու նպատակով։

Շվեյցարիայի նախագահը տարեվերջին կլքի Դաշնային խորհուրդը
4019:00
«Սա շարունակվող կապիտուլյացիա է»․ Ոսկան Սարգսյան
5617:36
«Սա բավական է՝ եզրակացություն կազմելու ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, դրա ինստիտուտների իրական վիճակի մասին». Տիգրան Աբրահամյան
6617:12
«Այս իշխանությունների մոտ ոչ միայն զիջումներն են միակողմանի, այլև՝ խաղաղությունն ու դրա խնամքը»․ Լիաննա Գասպարյան
6816:42
«Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում»․ Արտակ Զաքարյան
7316:24
«Թե՞ պլանավորել էիք գտնել ու առանց որևէ տեղեկատվության արտահանձնել»․ Ստելլա Հունանյան (տեսանյութ)
7815:54
«Եվ Սուրեն Պապիկյանը կստանա իր աշխատավարձը՝ զանազան հավելավճար-պարգևավճարներով»․ Վահե Սարգսյան (տեսանյութ)
7215:48
«Ովքեր անհանգիստ են, որ Սերժ Սարգսյանը կարող է մեկնել, չի կարող, հանգիստ եղեք». Ամրամ Մակինյան (տեսանյութ)
7015:36