«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան

Պատմաբան, «ՀայաՔվե»-ի անդամ Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի։ Ցեմենտի գինը 2700-ից բարձրացել է մինչև 3500 դրամ։ Շինարարները ընկած խանութներից փոքր խմբաքանակներով կարողանում են մի կերպ ցեմենտ ձեռք բերել։
Ցեմենտը շուտով 1990-ականների հացի նման կտրոնով են տալու, իսկ կտրոնների ձեռքբերման համար դիմում պետք է լրացնեք ՔՊ-ի կենտրոնական գրասենյակում Էկոնոմիկայի հանճար Գևոր էնշտեյնիչի մոտ։
Փաստացի «Արարատ ցեմենտի» և «Հարազդան ցեմենտի» սեփականատերերի փոփոխությունը և իրանական ցեմենտի ներկրման բարդությունները դաշտում նոր կոնֆիգուրացիա ստեղծեցին։ Ասում են («Ժողովուրդ» լրատվական), որ Արարատ ցեմենտի նոր կառավարիչը Դավիթ Գևորգյանը (Պապոյանի էքսփոխանորդ) առաջնահերթության կարգով իր ծանոթներին է ցեմենտ տալիս, այսինքն՝ տակից, ինչպես սովետի ժամանակ էր ընդունված։ Սա ակնհայտ կոռուպցիոն տարրեր է պարունակում, եթե նման լուրը հաստատվեց։ Ինչպե՞ս։
Եթե պետական գործարանի տնօրենը միջնորդ կազմակերպությանը մեկ պարկը (50 կգ) 100 դրամ զեղչով էլ տա, ապա այդ գումարը կկազմի 1.2 միլիոն տոննայի դեպքում 2.4 միլիարդ դրամ։ Իսկ հիմա վերցնենք շուկայի տատանումը։ Գործարանը պնդում է, որ ինքը վաճառում է 2550 դրամով և շինխանութներն են կամ միջնորդներն են վաճառում 3.500 դրամով, այսինքն՝ տարբերությունը մոտ 1000 դրամ է։ Ստացվում է 37%-ով ավել են վաճառում։ Այսինքն գործարանից մինչև կառուցապատող լողացող արժեքի տարբերությունը 1.2 միլիոն տոննայի դեպքում կազմում է 24 միլիարդ դրամ, որտեղ ակնհայտ ստվերային շրջանառություն կա։ Այստեղ մենակ բարձր մակարդակով փող լափելը չէ։ Արդյունքում թանկանում է նաև բնակմակերեսի 1 քմ-ի ինքնարժեքը»:

««Գազպրոմը» և NIGC-ն քննարկում են դեպի Իրան գազատարի երթուղու հարցը»․ Սաիդ Թավաքոլի
194Երեկ, 16:36
«Ադրբեջանը վերադառնում է ռուսական գազին». Վահե Դավթյան
131Երեկ, 15:12
SOCAR-ը հայտնել է «Գազպրոմից» գազ գնելու մտադրության մասին
219Երեկ, 14:00
«Այսօր Սևանի ձկնորսների ցանցերում կրկին իշխան է հայտնվում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
154Երեկ, 11:12
Ռուսաստանը վերսկսում է դիզելային վառելիքի արտահանումը՝ ըստ Թրամփի հետ պայմանավորվածության
474Երեկ, 01:06
«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
33114.10.2026, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
102713.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
138612.10.2026, 13:24