«Կայացած պետություններում ինքնիշխանության մասին չեն խոսում»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ցանկացած պետություն, որտեղ անընդհատ խոսում են ինքնիշխանության մասին, նշանակում է այնտեղ կան ինքնիշխանության հետ կապված մեծ խնդիրներ։
Մյուս կողմից՝ հավանաբար վաճառասեղանին դրված է հենց «ինքնիշխանությունը» և դրա մասին բարձր խոսքերը նպատակ ունեն բարձրացնել գինը։
Կայացած պետություններում ինքնիշխանության մասին չեն խոսում, այլ ինքնիշխանությունն իրացնում են։
Օրինակ՝ ո՛չ ոք նրանց չի համարձակվում ստիպել/առաջարկել հանրաքվե, սահմանադրության փոփոխություն, պահանջներ ուժի սպառնալիքի միջոցով։
Ինքնիշխանությունը ելույթի տեքստ չէ, այլ գործողությունների ամբողջություն, որոնք ապահովում են պետության իրավազորությունն ու իշխանությունն իր ամբողջ տարածքի նկատմամբ։
Իսկ ինքնիշխանության մասին ելույթները խոսում են հակառակի մասին․․․»։

«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
3016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
4916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
7416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7315:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6415:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8115:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8714:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
7414:12