Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ «Վստահ եմ, որ այսօրվա հանդիպումը ևս մեկ հնարավորություն կդառնա հրատապ խնդիրների շուրջ մտքերի բաց և կառուցողական փոխանակման համար։
Մենք բազմիցս վերահաստատել ենք Հայաստանի Հանրապետության հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում՝ ուղղված տնտեսական կայունության ամրապնդմանը։
Հայաստանը հետևողականորեն առաջ է մղում տարածաշրջանում խաղաղության և առևտրա-տրանսպորտային կապակցվածության օրակարգը։ Ինչպես բազմիցս նշվել է, հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը նպատակ ունի ստեղծել նոր հնարավորություններ՝ տրանսպորտային, էներգետիկ և թվային կապակցվածության զարգացման միջոցով։ «Խաղաղության խաչմերուկի» առանցքային բաղադրիչներից մեկը ԹՐԻՓՓ-ն է՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղին: Նախագիծը կստեղծի ուղիղ երկաթուղային կապ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Միաժամանակ, նախագիծը հնարավորություն կտա ինտեգրել Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին և կստեղծի Պարսից ծոցի ու Սև ծովի միջև երկաթուղային կապ հաստատելու հնարավորություն։ Սա նշանակալի իրադարձություն կդառնա տրանսպորտային կապերի ոլորտում, փոփոխություն Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի համար։ Նեղ կազմով հանդիպման ընթացքում ես գործընկերներիս տեղեկացրել եմ տարածաշրջանային տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացի որոշ նրբությունների մասին, որն ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում։ Մենք ակնկալում ենք որոշումներ, որոնք, մասնավորապես, կհանգեցնեն Հայաստանի Հանրապետության երկաթուղիների արդյունավետության բարձրացմանը։
Ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումը, անկասկած, ԵԱՏՄ ընդհանուր շուկայի լիարժեք գործունեության հիմքն է։ Միաժամանակ, այդ սկզբունքների գործնական իրականացումը դեռևս պահանջում է մեր հատուկ ուշադրությունը։ Չոլպոն Աթայում կայացած Միջկառավարական խորհրդի վերջին նիստին իմ մասնակցությունից ի վեր, ցավոք, էական առաջընթաց չի արձանագրվել մի շարք առկա հարցերի շուրջ։ Մասնավորապես, պահպանվում են սահմանափակումներն ու վարչական խոչընդոտները, որոնք շարունակում են էապես խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք և արդյունավետ գործունեությանը։ Այս առումով՝ կարևոր ենք համարում կառուցողական երկխոսության շարունակումը՝ ուղղված հայկական արտադրանքի արտահանման և տարանցման ճանապարհին առկա խոչընդոտների վերացմանը՝ ԵԱՏՄ օրենսդրությանը համապատասխան։ Վստահ եմ, որ այս ուղղությամբ հետևողական առաջընթացը բխում է ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների շահերից՝ ապահովելով կայուն առևտրային հոսքեր, կանխատեսելի պայմաններ շուկայի մասնակիցների համար և տնտեսական համագործակցության հետագա ամրապնդում»։

«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
3016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
4916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
7416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7315:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6415:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8115:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8714:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
7414:12