Մոլդովայի ԱԳՆ-ը պատասխանել է Լավրովին

Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունը սպառնալից հռետորաբանություն է անվանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Արևմուտքը Մոլդովան վերածում է «հաջորդ Ուկրաինայի»։
Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարարն ասել էր, որ Մոլդովայի ցանկությունը՝ միանալու արևմտյան տարբեր դաշինքներին՝ ՆԱՏՕ-ից մինչև ԵՄ, վկայում է Մոլդովայի իշխանությունների հակառուսական քաղաքականության մասին։
«Մենք կտրականապես մերժում ենք Սերգեյ Լավրովի հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում իրականությանը... Մոլդովայի ձգտումը՝ անդամակցելու այդ դաշինքներին, երկրի քաղաքացիների կողմից հաստատված և նրանց ցանկություններին համապատասխան ճանապարհ է: Մենք երախտապարտ կլինենք աշխարհի բոլոր երկրներին, ներառյալ Ռուսաստանի Դաշնությանը, մեր ժողովրդի որոշումը հարգելու համար։ Մոլդովայի Հանրապետությունը հստակ ընտրել է իր ապագան, և այդ ապագան ազատ աշխարհի մի մասը լինելն է»,- արձագանքել է Մոլդովայի արտաքին գերատեսչության ներկայացուցիչ Դանիել Վոդեն։

«Եթե ճնշումների, ապօրինությունների համար ցանկանում ես մարդ պատժել, ուրեմն պետք է պատժես ինքդ քեզ»․ Իշխան Սաղաթելյան
1501:06
«Տավուշի մարզպետի աշխատակազմը 1.2 մլն դրամով նոր լուսանկարչական ապարատ կգնի»․ Ոսկան Սարգսյան
4900:30
«Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսումն օրեցոր դառնում է խիստ հավանական»․ Արտակ Զաքարյան
4800:24
«Նիկոլի հեռացումը բխում է հենց հայ ժողովրդի շահերից և պարտավորություններից»․ Արմեն Աշոտյան
49Երեկ, 23:54
«Անոնսում է ՏԻՄ ընտրությունների համատեքստում նախապատրաստվող բռնաճնշումների մասին»․ Տիգրան Աբրահամյան
64Երեկ, 23:30
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
69Երեկ, 23:06
«ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքներն ապոկալիպտիկ են լինելու»․ Արթուր Խաչատրյան
78Երեկ, 22:30
«Կայսրության դեմ խոսողների համար սրբության սրբոց են նույն այդ կայսրության գծած քարտեզները»․ Վարդան Ոսկանյան
77Երեկ, 21:48