«Շնորհակալություն հայտնեք, որ Լավրովն ասել է 7 շրջան, ոչ թե՝ 12». Հրանտ Բագրատյան

«Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր ԱԺ նիստերի դահլիճում անցկացվում են խորհրդարանական լսումներ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու թեմայով:
«Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ելույթում անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ փետրվար 2-ի հայտարարությանը, ըստ որի՝ «Հայաստանը երկար տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի շուրջ յոթ շրջաններ, ՀՀ նախկին ղեկավարությունը ցանկանում էր պահել այն տարածքները, որոնց երբեք չէր հավակնում։ Այդ իսկ պատճառով, այնուամենայնիվ, Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանող հողերը»:
«Ինչի՞ եք նեղանում, վայնասուն եք բարձրացրել, ի՞նչ է ասել Լավրովը, տո՛, շնորհակալություն հայտնեք, որ Լավրովն ասել է 7 շրջան, ոչ թե՝ 12. հլը կարդացեք, թե Ադրբեջանը ոնց է ոռնում այդ հայտարարության վրա: Կարող ա՞ ճիշտ չեմ... ՀՀ-ն ու Ադրբեջանն ասում են՝ Արցախը Ադրբեջան է, ռուս խաղաղապահի մոտ հարց է ծագում՝ ինքն էնտեղ ի՞նչ գործ ունի: Այսօր Լավրովը հասկացնում է ևս մեկ անգամ, որ բուն Արցախի տարածքի մասով մենք խնդիր ենք տեսնում, այսինքն՝ չենք տեսնում ամբողջությամբ Ադրբեջանի կազմում»,- նշել է ՀՀ նախկին վարչապետը:

«Ոչ մեկին չի հաջողվի ո՛չ պառակտել, ո՛չ վախեցնել մեզ». Պուտին
1321:24
«Ես Քյարքին անվանել եմ Քյարքի, որովհետև Քյարքի է, Քյարքի չլիներ, չէի անվանի Քյարքի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
1621:18
«Ղարաբաղից տեղահանվածներին տրվող 40 պլյուս 10 հազար դրամ աջակցության ծրագիրը կգործի ևս մեկ տարի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4121:00
«Ուզում եք Նիժնի Տապռի գեղի ռեժիմ լինի, մենակ ձեր «Մայբախները» քշե՞ք՝ ոնց ուզեք․ չեք քշելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4420:24
«Վերջին կոշիկն էլ ձեռքերիցդ առնելու ենք․ հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին (տեսանյութ)
7919:49
«Փաշինյանը խաբում է․ սահմանազատման հիմքում ԳՇ 1974-78 թթ քարտեզի մասին հիշատակում չկա»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
5019:36
«Ազատագրում կոչվող օպերացիայի ներքո Ռոբերտ Քոչարյանը և նրա համախոհները թալանել են Հայաստանը և Ղարաբաղը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5419:24
«Ղարաբաղի նախկին ղեկավարները շենքեր ունեն Երևանում․ տվե՛ք, թող մարդիկ ապրեն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7419:12