«Այլ բան չկա ներկայացնելու՝ ստիպված զինվորական հանդերձանքի թեման են բարեփոխման տակ հրում». Տ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զինվորական համազգեստի որոշակի պարբերականությամբ փոփոխությունը Զինված ուժերի առօրյայի մասն է կազմում, բայց իշխանության փորձերն այն ներկայացնել որպես բարեփոխում՝ ցույց է տալիս, որ այլ բան չկա ներկայացնելու և ստիպված զինվորական հանդերձանքի թեման են բարեփոխման անվան տակ հրում:
Իմաստ կա՞ համազգեստ փոխելու:
Այո՛, եթե դա ենթադրում են գունային առումով հիմնական ծառայության վայրերի, այդ թվում՝ մարտական դիրքերում տեղանքի գույներին համահունչ դարձնելուն, որակի ու ծառայության համար առավել հարմարավետ վիճակ ապահովելու համար:
Արժե՞ այդ նպատակի համար լուրջ գումարներ հատկացնել: Այս պահին, բնականաբար, ոչ:
Պետք է նվազագույն հատկացումներով առավելագույն խնդիր լուծել:
Տարվա բոլոր եղանակներին զինծառայողները պետք է ունենան համապատասխան լուծումներով, ընթացիկ մարտական խնդիրների լուծման համար նախատեսված որակյալ հանդերձանք:
Իսկ եթե համազգեստի փոփոխության հրամայականը իշխանության համար զուտ դիզայնի փոփոխությունն է, ապա դա ոչ թե փոփոխություն է, այլ գումարի անիմաստ վատնում»:

«Ադրբեջանցի մեղադրյալի կալանքը երկարաձգվել է ևս երեք ամսով»․ Անուշ Միրզոյան
1717:06
«Փաշինյանն այսպես է մեկնաբանում՝ լավ իմանալով, որ ֆիլմի գաղափարի հեղինակը Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրն է»․ Արթուր Սուքոյան
2817:00
«Չեմ զարմանա, եթե Փաշինյանը ստորագրի ՀՀ-ն միութենական պետության մեջ մտցնելու փաստաթղթի տակ»․ Նաիրի Հոխիկյան
3816:48
«Ադրբեջանը անկախության հռչակագիրը ՀՀ Սահմանադրությունից փորձում է հանել դեռ 2005 թվականից»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
3916:42
«Ձեր ծաղրական արտահայտությունը շատ ավելի խոսուն է, քան ձեր իշխանության պաշտոնական պարզաբանումները»․ Մետաքսե Հակոբյան
5616:18
Սերբիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 27-ին
15016:13
Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով
6416:06
«Մածեմածիկայի ժամին գրատախտակին գնացողների համար պաշտոններ ստանալու ժամանակն է»․ Ոսկան Սարգսյան
7515:54