«Պատկերացնում ե՞ք Արցախում ապրող հայի հոգեվիճակը, երբ լսում է իշխող ուժի ներկայացուցչի հայտարարությունը». Տ. Հայրապետյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Պատկերացնում ե՞ք Արցախում ապրող հայի հոգեվիճակը, երբ լսում է իշխող ուժի ներկայացուցչի հայտարարությունը, որ «120 հազար հայի պետք է զոհաբերեն, որ 3 միլիոնի փրկեն...»։
Մարդը, ով իր երեխային զրկում է նորմալ կյանքից, ապրում շրջափակման մեջ առանց անվտանգության երաշխիքների Ադրբեջանի ագրեսիայի վտանգի տակ, ՀՀ-ից լսում է, որ իրեն պետք է զոհաբերեն... Ես հայտարարության քաղաքական կողմին անդրադառնալու իմաստ չեմ գտնում, չկա էլ քաղաքական կողմ, կա հակամարդկային, հակահայկական ու հակապետական կողմ։
Սա էր փաստորեն իրենց պատկերացրած խաղաղության դարաշրջանը. մի հատվածում ապրողներին զոհաբերեն ակնկալիքով, որ մյուս հատվածում ապրողներին կխնայեն ադրբեջանցիները։ Վաղն էլ նույնը կասեն Սյունիքում, Գեղարքունիքում, միգուցե մի օր էլ Երևանում ապրող հայերի մասին։
Փոխարենը արցախահայերից առավոտից երեկո ներողություն խնդրեք ու շնորհակալություն հայտնեք, որ նման փորձությունների են դիմանում, հանդես եք գալիս այնպիսի տեքստերով, որոնց համար Ալիևը բոլորիդ մի օր անպայման «կպարգևատրի»։
Մի հայտնի խոսք կա, ասում է՝ երբեք մի հանձնվեք, խայտառակվեք մինչև վերջ։ Դա իսկը ՀՀ իշխանության համար է։ Խորհրդարանական ընդդիմությունն էլ, ցավոք, պակասը չի, բայց թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է իր ապազգային ու հակապետական քաղաքականությամբ»։

«Տարածաշրջանում խաղաղության օրակարգը նախաձեռնել է հենց Ադրբեջանը»․ Ալիև
715:30
Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել
1615:18
«Ակնկալիք կա ունենալ էքսկլյուզիվ հարաբերություններ, մենք համաձայն չենք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3015:00
«Պրոբլեմն այն է, որ կարող է բաց թողնենք պատմական հնարավորությունը՝ ինտեգրվելու միջազգային տրանսպորտային ցանցերին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3614:54
«Ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիան Հայաստանի առջև՝ սահմանները բացելու համար»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
3914:42
«Ինձ թվում է, որ այս դահլիճում մեկ-մեկ Բաքվի ռադիոն են միացնում». Սարգիս Խանդանյան (տեսանյութ)
3814:24
«ԱՄՆ-ն սխալ հաշվարկներ է կատարել հետախուզական ձախողումների պատճառով»․ Արաղչի
11414:18
«Անպայման հանրաքվե կանենք, երբ պաշտոնապես դիմած կլինենք ԵՄ՝ անդամակցության հարցով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5114:06