«Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի և միջազգայնորեն ճանաչվի». Տ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախի խորհրդարանական բոլոր 5 ուժերը հայտարարությամբ արձագանքել են ՀՀ իշխող ուժի պարբերական դարձած այն մեկնաբանություններին, որոնք կասկածի տակ են դնում Արցախյան ազգային-ազատագրական պայքարի նշանակությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, պառակտում մտցնում ազգի ներսում:
Խմբակցությունները, խստորեն դատապարտելով նման վտանգավոր վարքագիծը, համոզմունք են հայտնում, որ այդօրինակ արտահայտությունները ոչ միայն չեն բխում հայ ժողովրդի շահերից, այլև ջուր են լցնում թուրք- ադրբեջանական տանդեմի ջրաղացին:
Ողջունելով այս և նման իրավիճակներում Արցախի խորհրդարանի օպերատիվ արձագանքը, կարծում եմ, որ ՀՀ իշխող ուժի հայտարարություններն առավել վտանգավոր դաշտ են ձևավորում Հայաստանի ու Արցախի շուրջ, նպաստում ադրբեջանական ագրեսիվ գործողությունների լեգիտիմացմանը:
«Պատիվ ունեմ» խմբակցությունը իր հայտարարություններում և գործողություններում մշտապես հիմք է ընդունում արցախյան պայքարի հիմքում դրված գաղափարներն ու սկզբունքները, իսկ ինքնորոշման սկզբունքի իրացման և դրա միջազգային ճանաչման գործընթացը համարում է Արցախի հարցով տարվելիք բանակցությունների անկյունաքարը:
Կարևորելով Արցախի խորհրդարանի, խորհրդարանական խմբակցությունների հետ ակտիվ, արդյունավետ գործակցությունը, որի հիմքում տարբեր ձևաչափերով տասնամյակների աշխատանքային հսկայական փորձն է, ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մեր խմբակցությունը, մեր քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, արել և անելու են առավելագույնը Արցախում ապրող մեր հայրենակիցների՝ սեփական օջախներում խաղաղ և անվտանգ ապրելու, սեփական ճակատագիրը տնօրինելու հարցում:
Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի և միջազգայնորեն ճանաչվի, այլընտրանքն Արցախի հայաթափումն ու ֆիզիկական սպառնալիքներն են»:

«Պետության սահմանը քարտեզի վրա գծված գիծ չէ միայն». Դավիթ Անանյան
1919:24
«Տեղի է ունենում մարդկային առաքինությունների նենգափոխում»․ Հակոբ Բադալյան
6417:30
«Աշխարհաքաղաքականությունը կադաստր չէ»․ Վահե Դավթյան
7817:00
«Եթե մինչև 2031թ․ Նիկոլ Փաշինյանը լինի իշխանություն, Հայաստանից ի՞նչ կմնա»․ Ոսկան Սարգսյան
6916:54
ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի համատեղ ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7116:48
««3+3» ձևաչափով առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում»․ Լավրով
11216:36
«Ռուսաստանը «Թրամփի ուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել»․ Լավրով
10216:24
«Որոշումներն այստեղ չեն կայացվում, այս դատական շենքն ուզուրպացված է իշխանությունների կողմից»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
5916:18