«Ես չեմ կարող ասել, որ Աննա Վարդապետյանն իմ կադրն է». Դավիթ Հարությունյան. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Այս իշխանություններում բարձր պաշտոն զբաղեցրած կամ դեռ զբաղեցնող պաշտոնյաների մի մասը նախկիններից մնացած կադրեր են։ Օրինակ՝ արդեն նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, տարածքային կառավարման նախկին փոխնախարար Լիլիա Շուշանյանը համարվում էին նախորդ իշխանության կարկառուններից մեկի՝ երկու անգամ արդարադատության նախարար աշխատած Դավիթ Հարությունյանի կադրերը։
Ոմանք Դավիթ Հարությունյանի կադր են համարում նաև նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ով երկու օր է՝ ԱԺ ամբիոնից շինծու քրեական գործերով միջնորդություններ է զեկուցում խորհրդարանի ամբիոնից՝ չփայլելով իրավական պրոֆեսիոնալիզմով ու մասնագիտական բարեխղճությամբ։ Բանն այն է, որ նա մի որոշ ժամանակ Դավիթ Հարությունյանի մոտ խորհրդական է աշխատել, երբ վերջինն արդարադատության նախարարի պաշտոնն էր զբաղեցնում։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանի օգնականն է եղել, հավանաբար՝ արդարացրել է իրեն և դրանից հետո նոր նշանակվել է գլխավոր դատախազի բարձր ու պատասխանատու պաշտոնին՝ հարուցելով շատերի զարմանքն ու տարակուսանքը։
Դավիթ Հարությունյանը, ով վերջին շրջանում ակնհայտորեն պասիվացել է ու ներքաղաքական հարցերով չի խոսում, չի երևում, մեզ հետ զրույցում ասաց, որ դատախազի՝ ԱԺ-ում հնչեցրած ելույթներին չի հետևել։
«Ընդհանրապես չեմ նայել, որովհետև ժամանակ չեմ ունեցել դրանով զբաղվելու»,- ասաց նա։ Երբ նկատեցինք, որ ոմանք Աննա Վարդապետյանին էլ են համարում իր կադրն ու այսօր իրեն քննադատում են, որ սխալ գիտելիքներ ու որակներ է ուսուցանել, և հիմա նրա աշակերտը սխալ քրեական գործեր է հարուցում, քաղաքական հետապնդումներ է իրականացնում, պարոն Հարությունյանն ասաց․ «Ես չեմ կարող ասել, որ Աննա Վարդապետյանն իմ կադրն է։ Շատ կարճ ժամանակահատված ենք մենք աշխատել, մենք գրեթե չենք հասցրել իրար հետ աշխատել»։
Մանրամասները՝ թերթի համարում:

«Ադրբեջանցի մեղադրյալի կալանքը երկարաձգվել է ևս երեք ամսով»․ Անուշ Միրզոյան
1717:06
«Փաշինյանն այսպես է մեկնաբանում՝ լավ իմանալով, որ ֆիլմի գաղափարի հեղինակը Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրն է»․ Արթուր Սուքոյան
2817:00
«Չեմ զարմանա, եթե Փաշինյանը ստորագրի ՀՀ-ն միութենական պետության մեջ մտցնելու փաստաթղթի տակ»․ Նաիրի Հոխիկյան
3816:48
«Ադրբեջանը անկախության հռչակագիրը ՀՀ Սահմանադրությունից փորձում է հանել դեռ 2005 թվականից»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
3916:42
«Ձեր ծաղրական արտահայտությունը շատ ավելի խոսուն է, քան ձեր իշխանության պաշտոնական պարզաբանումները»․ Մետաքսե Հակոբյան
5616:18
Սերբիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 27-ին
15016:13
Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով
6416:06
«Մածեմածիկայի ժամին գրատախտակին գնացողների համար պաշտոններ ստանալու ժամանակն է»․ Ոսկան Սարգսյան
7515:54