«Գլուխը պատին է տվել ցանկացած անձ, ով հանդգնի կասկածել Սերժ Սարգսյանի արժանապատվությանը». Հայկ Մամիջանյան
![]() 600 Հինգշաբթի, 09 փետրվարի, 2023 թ., 14:12 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօրվա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննվելու հանգամանքին. «Երեկ որոշ շրջանակներ իրենց թույլ տվեցին ասել և շրջանառել այնպիսի ստեր, որոնք չէր համարձակվել ասել անգամ Վարդապետյանը, այսինքն՝ իրենք եղան Փաշինյանից ավելի Փաշինյան՝ փորձելով նախագահի հարցաքննվելու փաստը ներկայացնել ինչ-որ աբսուրդային լույսի ներքո: Իսկ բուն տարածված տեղեկության հետ կապված պետք է ասեմ, որ գլուխը պատին է տվել ցանկացած անձ, ով հանդգնի կասկածել նախագահ Սարգսյանի արժանապատվության ու մարտական ընկերների կողքին կանգնելու հատկանիշների վրա»,- հայտարարեց նա: Հիշեցնենք՝ նախօրեին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանի՝ այս գործով ցուցում տալու մասով կա Սեյրան Օհանյանի ձեռագիր մակագրությունը՝ «կքննարկենք նախագահի հետ, կասեմ»: Ըստ դատախազի՝ ուղիղ ցուցման մասին ապացույց չկա, կա միայն այդ գրությունը փաստաթղթի վրա: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
