Իրանի փոխարտգործնախարարը Պաղեստինն անվանել է իսլամական աշխարհի գլխավոր խնդիրը
![]() 609 Հինգշաբթի, 09 փետրվարի, 2023 թ., 20:18 Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Կանին չորեքշաբթի օրը Պաղեստինն անվանել է իսլամական աշխարհի և մարդկության գլխավոր խնդիրը, «մարդկություն, որի արժեքն ավելի է ընդգծվում «Արևմուտքի անմարդկային վարքագծի» պայմաններում։ Բաղերի Կանին այս հայտարարությունն արել է Լիբանանում պաղեստինյան դիմադրության շարժումների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ պաղեստինյան ճակատը ոչ միայն պաղեստինյան ժողովրդի և Իսրայելի օկուպացիոն ռեժիմի միջև մարտադաշտ է, այլ իրականում առճակատում է մուսուլմանների և համաշխարհային ամբարտավանության միջև։ «Սիոնիստական ռեժիմը ներկայացնում է լիբերալիզմը մեր տարածաշրջանում, իսկ ռեժիմի պահվածքը Պաղեստինի ժողովրդի դեմ անմարդկային հանցագործությունների աղաղակող օրինակ է»,- ասել է իրանցի դիվանագետը։ Բաղերի Կանիի խոսքով, արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը և եվրոպական երկրները, կանգնած են համաշխարհային հանրության կարևոր հարցի առաջ, թե ինչու են անտեսում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները և շարունակում աջակցել նրան, եթե ասում են, որ պաշտպանում են մարդու իրավունքները: Փոխարտգործնախարարի խոսքով՝ Սիոնիստական ռեժիմն իր արևմտյան դաշնակիցների աջակցությամբ փորձում է փոխհատուցել պաղեստինյան ճակատում իր անհաջողությունները՝ բարելավելով հարաբերությունները որոշ արաբական ու իսլամական պետությունների հետ։ Նա հայտարարեց, որ Սիոնիստական ռեժիմը կարծում է, որ կարող է օրինականության հասնել նման հարաբերությունների միջոցով, սակայն իսլամական երկրներում մարդկանց մեծամասնությունը մերժում է ռեժիմի հետ որևէ կապ: Իրանցի դիվանագետը նաև ընդգծել է, որ պաղեստինյան դիմադրության խմբերի, ինչպես նաև իսլամական ազգերի միասնությունը պետք է դառնա ռազմավարություն Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
