Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Հայաստանն այսպիսի անպատասխանատու իշխանություն չի տեսել». Տիգրան Աբրահամյան

«Հայաստանն այսպիսի անպատասխանատու իշխանություն չի տեսել». Տիգրան Աբրահամյան
761
Շաբաթ, 11 փետրվարի, 2023 թ., 09:36

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հասարակության շրջանում խորացող դժգոհությունն անվտանգության ոլորտում առկա ծայրահեղ իրավիճակի վերաբերյալ իշխանությանը մղել է «հակահարձակման»:
Ընդ որում՝ նրանց համար կարևոր չէ, թե իրենց ագրեսիան այդ պահին ում նկատմամբ է, կարևորն իրենց՝ իրավիճակից չոր ու անկորուստ դուրս գալու հնարավորությունն է:
Փաշինյանական իշխանության խնդիրը ոչ թե զինված ուժերում կամ առհասարակ անվտանգային համակարգում տեղ գտած տապալումները վերացնելն ու համակարգի վերականգնումն է, այլ դրա պատճառահետևանքային կապերը նույնիսկ ամենաանտրամաբանական ձևով նախկին իշխանությունների հետ կապելն է:
Երբեմն նախկին իշխանություն ասելով Հայաստանի առաջին հանրապետությունն են նկատի ունենում ու փորձում իրար հետ շաղկապել ամենաանհավանական գործընթացները:
Հայաստանն անկասկած այսպիսի անպատասխանատու և անբարոյական իշխանություն չի տեսել:
Թշնամությունն ու ատելությունը սեփական ժողովրդի բոլոր հատվածների նկատմամբ այս իշխանությանը նկարագրող առաջնային բնութագրիչներից է»: