«Ադրբեջանը փորձում է Արցախում իրավիճակը հոգեբանական ճգնաժամի հասցնել». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանը փորձում է Արցախում իրավիճակը քաղաքականից, տնտեսականից, հումանիտարից բացի հոգեբանական ճգնաժամի հասցնել:
Մեկուսացում, արտաքին աշխարհից տարանջատում, շարժի էական սահմանափակումներ, դեղորայքի, սննդի, վառելիքի բարդություններ, որոնք այսօր արցախցիների առօրյայի ուղեկիցն են դարձել:
Ստեղծված իրավիճակում մարդիկ բավականին նրբազգաց են բոլոր հարցերում՝ իրենց նկատմամբ ուշադրությունից մինչև արդարության զգացում:
Կողքից մի տեսակ հեշտ է ասել, բայց սա էլ հաղթահարելի է, եթե թունելի վերջում լույսը տեսանելի լինի:
Հայաստանի իշխանության տխմարությունների և միջազգային հանրության ոչ բավարար ջանքերի հետևանքով դիմակայելու, հաղթահարելու ողջ սպասումն ու դժվարություններն արցախցիների ուսերին են:
Արցախցիները մեծ զոհողությունների գնով շարունակում են կանգուն մնալ, չեն հանձնվում՝ դրանով խառնելով շատերի խաղաքարտերը:
Արցախցիները շարունակում են ապրել իրենց պապենական օջախում, իսկ Արցախը շարունակում է մնալ հայկական ու դա նրա շնորհիվ, որ արցախցու համար հողը սրբություն է, այդ հողի վրա ապրելը ոչ միայն առաքելություն էլ, այլ հարգանք բոլոր այն նահատակների նկատմամբ, ովքեր ապրել, կռվել ու պայքարել են հանուն այդ հողի»:

«Ադրբեջանցի մեղադրյալի կալանքը երկարաձգվել է ևս երեք ամսով»․ Անուշ Միրզոյան
1717:06
«Փաշինյանն այսպես է մեկնաբանում՝ լավ իմանալով, որ ֆիլմի գաղափարի հեղինակը Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրն է»․ Արթուր Սուքոյան
2817:00
«Չեմ զարմանա, եթե Փաշինյանը ստորագրի ՀՀ-ն միութենական պետության մեջ մտցնելու փաստաթղթի տակ»․ Նաիրի Հոխիկյան
3816:48
«Ադրբեջանը անկախության հռչակագիրը ՀՀ Սահմանադրությունից փորձում է հանել դեռ 2005 թվականից»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
3916:42
«Ձեր ծաղրական արտահայտությունը շատ ավելի խոսուն է, քան ձեր իշխանության պաշտոնական պարզաբանումները»․ Մետաքսե Հակոբյան
5616:18
Սերբիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 27-ին
15016:13
Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով
6416:06
«Մածեմածիկայի ժամին գրատախտակին գնացողների համար պաշտոններ ստանալու ժամանակն է»․ Ոսկան Սարգսյան
7515:54