«Այս երկընտրանքից է կախված մեր՝ որպես ազգ գոյություն ունենալու իրավունքը». Աննա Կոստանյան

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տասնամյակներ իր իրավունքների համար պայքարող Արցախն ու արցախահայությունն այսօր ենթարկվում է սպիտակ ցեղասպանության, որը ժամանակակից աշխարհն անվանում է հումանիտար ճգնաժամ։ Բազմաթիվ ծանր զրկանքների գնով, իր հայրենասիրության ու կամքի ուժով՝ արցախահայությունն այսօր պահպանում է Արցախն ինքնիշխան՝ միայնակ մնալով իրեն բնաջնջել ցանկացողների դեմ։
Այսօր փաստացի տեղի է ունենում այն, ինչը ոչ վաղ անցյալում այս իշխանության եռանդուն աջակիցներից սերունդ կրթող մի «մտավորական» էր պնդում՝ «Արցախի հայությունը պետք է ինքնուրույն պաշտպանվի ադրբեջանական ագրեսիայից՝ առանց ակնկալելու Հայաստանի աջակցությունը», և ջանասիրաբար հորդորում հեռացնել արցախահայության փաստացի միակ պաշտպանը մնացած ռուսական խաղաղապահին՝ անկաշկանդ վեհությամբ ու լարախաղացի խիզախությամբ միանալով միջազգային ռուսաֆոբիայի քարոզչական երգչախմբին։ Ի՞նչ է սա, եթե ոչ ուղղակի նոր ԳԵՆՈՑԻԴԻ դրդող հռետորաբանություն, և հենց այս բառամթերքն արմատավորվել է հայ հասարակության ամենալայն շերտերում՝ որպես միակ ու բացարձակ ճշմարտություն:
Հայաստանի գործող վերնախավի համար նեղ անձնային շահերն ավելին են, քան հայկական ազգային պետական շահը։ Երբ պնդում են, թե Արցախը խանգարել է Հայաստանին, նկատի ունեն, որ իրենց մանր, միջին կամ խոշոր գործարար մերձավորներն ու օլիգարխ պաշտոնյաները չեն կարողացել առևտրային ուղիղ կապի մեջ լինել Թուրքիայի, ինչու ոչ Ադրբեջանի հետ, և այս «անհարմար» խոչընդոտը պատրաստ են վերացնել՝ թեկուզ Արցախի կամ հայկական այլ տարածքների գնով։ Պիտի որոշենք՝ արդյո՞ք Հայաստանի ապագան մի քանի էգոիստ խոշոր առևտրականի և հազիվ իշխանության հասած անկուշտների շահերով պիտի պայմանավորենք, նպաստենք Արցախի վերջնական բնաջնջմանը՝ անավարտ թողնելով ազատ, անկախ ու իրապես անվտանգ հայրենիքում ապրելու, ստեղծագործելու ձգտող հայի երազանքը, թե ի վերջո պատվախնդիր ու հայրենատեր կգտնվենք։ Այս երկընտրանքից է կախված մեր՝ որպես ազգ գոյություն ունենալու իրավունքը»:

«Ադրբեջանցի մեղադրյալի կալանքը երկարաձգվել է ևս երեք ամսով»․ Անուշ Միրզոյան
1717:06
«Փաշինյանն այսպես է մեկնաբանում՝ լավ իմանալով, որ ֆիլմի գաղափարի հեղինակը Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրն է»․ Արթուր Սուքոյան
2817:00
«Չեմ զարմանա, եթե Փաշինյանը ստորագրի ՀՀ-ն միութենական պետության մեջ մտցնելու փաստաթղթի տակ»․ Նաիրի Հոխիկյան
3816:48
«Ադրբեջանը անկախության հռչակագիրը ՀՀ Սահմանադրությունից փորձում է հանել դեռ 2005 թվականից»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
3916:42
«Ձեր ծաղրական արտահայտությունը շատ ավելի խոսուն է, քան ձեր իշխանության պաշտոնական պարզաբանումները»․ Մետաքսե Հակոբյան
5616:18
Սերբիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 27-ին
15016:13
Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով
6416:06
«Մածեմածիկայի ժամին գրատախտակին գնացողների համար պաշտոններ ստանալու ժամանակն է»․ Ոսկան Սարգսյան
7515:54