«Ադրբեջանական դիվերսիոն գործողությունը երկու նպատակ է հետապնդել». պահեստազորի գնդապետ
![]() 725 Հինգշաբթի, 09 մարտի, 2023 թ., 11:06 «Եթե զենք տեղափոխելու հարցն էր պատճառը, որ իբր փորձել են կանխարգելել, գոնե որևէ ապացուցողական հիմք լիներ: Այդ զինյալները կարող էին մեքենայի մեջ մի քանի արկղ դնել՝ նկարել, տեսանյութ և այլն... բայց կարծում եմ առաջնային նպատակը դա չէր»,- 24TV-ի եթերում անդրադառնալով մարտի 5-ի ադրբեջանական ԶՈՒ-ի դիվերսիոն գործողությանը, կարծիք է հայտնել ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը: «Փաստը մնում է փաստ, որ որևէ ապացուցողական հիմք չկա որ այդ մեքենայով զենք են տեղափոխել: Իրենք կարող էին այդ հիմքը արհեստական, կեղծ ձևով ստեղծել: Իրենք, եթե մինչ այդ կարողացել են չեզոքացնել տեսանկարահանող սարքերը, ապա ամբողջը չեն չեզոքացրել, որովհետև դիտարկման տարածքում է եղել: Երկրորդ՝ իրենք երևի թե չեն իմացել, որ, այնուամենայնիվ, ոչ միայն տեսանելիության դաշտում են, այլև կրակային խոցելիություն կա, և զոհեր են տվել, հետո նահաջել են»,- ասել է փորձագետը: Շարունակելով վերլուծել տեղի ունեցածը՝ բանախոսը նշել է. «Ադրբեջանական դիվերսիոն գործողությունը, կարծում եմ, երկու նպատակ է հետապնդել: Առաջին՝ Արցախի իշխանություններին ցույց տալ, որ ցանկացած ժամանակ էդ ճանապարհով տեղափոխվող մեքենան կարող է ենթարվել հարձակման: Երկրորդ՝ ունի քարոզչական նպատակ. այդ դեպքից հետո Բաքվից հնչեցին մեկնաբանություններ, որ ռուս խաղաղապահներն իրենց գործառույթը լավ չեն կատարում, ուստի պիտի հեռանան»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
