Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Նախարարը սխալ տեղեկություններ է տալիս․ սահման հատելու ժամանակ արցախցիները երբեք խնդիրներ չեն ունեցել»․ Անաստաս Իսրայելյան

«Նախարարը սխալ տեղեկություններ է տալիս․ սահման հատելու ժամանակ արցախցիները երբեք խնդիրներ չեն ունեցել»․ Անաստաս Իսրայելյան
32
Այսօր, 13:24

«ՆԳՆ նախարարը սխալ տեղեկությունն է տալիս՝ ժողովրդին մոլորեցնելու համար»,- Կառավարության շենքի դիմաց արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ ասել է արցախցի հասարակական գործիչ Անաստաս Իսրայելյանը՝ անդրադառնալով ՀՀ քաղաքացիություն ստանալու ժամանակ արցախցիների անձնագրերում ծննդավայրը Ադրբեջան նշելու հետ կապված ՆԳՆ Արփինե Սարգսյանի պարզաբանմանը։ «Արցախցիներն Արցախում ապրելու ժամանակ բազմաթիվ երկրներ են մեկնել ու այդ ժամանակ ոչ մի հարց, ոչ մի խնդիր չի առաջացել։ Եթե ՆԳ նախարարը մի օրինակ բերի, որ արցախցիները սահման հատելու ժամանակ ինչ-որ խնդիր է առաջացել՝ դա ուրիշ բան է։ Սա ներքին որոշում է, ոչ մի միջազգային նորմերի հետ խախտումներ չկան»,- շարունակեց Իսրայելյանը՝ նշելով, որ արախցին Ադրբեջանում չի ծնվել, երբ արցախցին ապրում էր Արցախում՝ ընդհանրապես Ադրբեջան չկար։

«Նախարարը սխալ տեղեկություններ է տալիս․ սահման հատելու ժամանակ արցախցիները երբեք խնդիրներ չեն ունեցել»․ Անաստաս Իսրայելյան