«Փաշինյանը խնդրել է Պուտինին՝ ռուսական դրոշները տեղադրել ՀՀ սահմանին, որ թուրքը չմտնի». Շարմազանով

«Ռուսաստանի շնորհիվ է, որ Արցախում դեռ ապրում են 120 հազար հայեր»,- այս մասին 168.am-ի եթերում ասել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ եթե ՌԴ-ն այդքան վատ դաշնակից էր, Փաշինյանը, մինչև ուկրաինական պատերազմը, Պուտինի հետ հանդիպման ժամանակ ինչո՞ւ էր օրը մի քանի անգամ «սպասիբո» ասում: «Դաշնակցությունը, ինչպես մարդկային հարաբերությունները, միակողմանի չէ. ՌԴ-ը մեզ տվել է 50 հազար տոննա զենք, Իսկանդեր, Արցախում խաղաղապահներ տեղակայել: Պատերազմի ժամանակ Փաշինյանն էր ասում, որ խնդրել է Պուտինին, որ ռուս սահմանապահները ռուսական դրոշները տեղադրեն ՀՀ սահմանի երկայնքով, որ թուրքը չմտնի, ամբողջ Սյունիքը չգրավի: Ու եթե դու քեզ փրկողին հայհոյում ես, ի՞նչ պետք է նա անի»,- հավելել է ՀՀԿ-ական գործիչը՝ հիշեցնելով ասուլիսներից մեկում Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ ՌԴ ռազմական ներկայությունը սպառնալիք է ստեղծում Հայաստանի համար:

«Ադրբեջանական քարոզիչներն արդեն նման նկարներ են տարածում և հոխորտում». Մհեր Հակոբյան
8303:06
«Առանձին երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ՀՀ հարաբերությունները». Մեդվեդև
16301:00
Կոբախիձեն՝ Հայաստանի հետ սահմանազատման ու ԹՐԻՓՓ-ի մասին
131Երեկ, 18:42
«Կիևի վրա հարվածներն իրականացվում են Զելենսկու գործողություններին ի պատասխան». ՌԴ ՊՆ
250Երեկ, 14:42
«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
259Երեկ, 11:12
«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
256Երեկ, 10:06
«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
140Երեկ, 09:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
133Երեկ, 09:12