«Արցախի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «3 ամիս է Արցախը շրջափակման մեջ է:
Համոզված եմ, որ Հայաստանում շատ քիչ մարդ պատկերացում ունի, թե դա ի՞նչ է նշանակում, ի՞նչ լրջագույն իրադրություն է առաջացնում, կյանքի ինչպիսի՞ հարվածներ հասցնում:
Դեռ չեմ խոսում օդում կախված պատերազմի վտանգի մասին:
Քիչ մարդ է պատկերացնում, որովհետև այն զգալու, ճիշտ գնահատելու և պատկերացնելու համար գոնե կարճ ժամանակ պետք է նույն վիճակում հայտնված լինես:
Այդպիսի իրադրությունում կարող էր հայտնվել մեզանից յուրաքանչյուրը, ՀՀ յուրաքանչյուր մարզ, քաղաք, գյուղ, բայց հայտնվել է Արցախը:
Ես իրավիճակից դուրս գալու հնարավորություն դեռևս տեսնում եմ և դա առաջին հերթին պետք է սկսվի Արցախից: Սա հենց այնպես օդի մեջ չեմ ասում:
Արցախում պետք է մի կողմ դնեն սեփական ամբիցիաները, նեղ թայֆայական խաղերը, պաշտոնակռիվն ու անձնական բարեկեցությանն ուղղված պայքարը և կենտրոնանան բացառապես Արցախի փրկության շուրջ:
Պայքարի ու հաղթանակի ճանապարհն անշուշտ շատ բարդ է, սակայն դրան հասնելու համար անհրաժեշտ է գնալ այնպիսի մարդու առաջնորդությամբ, ով ունակ է խելամիտ ու սառնասիրտ որոշումներ կայացնելու, որի խոսքին կհավատան ու կվստահեն արցախցիները և վերջապես դա պետք է լինի մի մարդ, ով առավելագույնս կոնսեսուս կապահովի երկրի ներսում:
Այն մարդիկ, ովքեր իրենք իրենց ներսում արդեն պարտվել են, իրենք իրենց ներսում հանձնվել են, ովքեր սպառվել են ուղղակի պետք է մի կողմ քաշվեն՝ չխանգարեն:
Արցախի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի և ամեն ինչ պետք է կառուցվի դրա վրա»:

«Արցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք արձագանքին»․ Անաստաս Իսրայելյան (տեսանյութ)
116:24
«Մենք ինքներս ենք մեզ կործանելու՝ տեր չկանգնելով մեր պետությանը, սրբություններին»․ Հրայր սարկավագ (տեսանյութ)
2516:06
«Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան
3216:00
ԵՄ Խորհուրդը պաշտոնապես ընդունել է հայկական արտադրանքի համար ժամանակավոր առևտրային արտոնությունները
6915:30
«Ուրսուլա ֆոն դեր Լայենը խորամանկում է»․ Կարեն Հեքիմյան
5115:12
«Փաշինյանի՝ Մոսկվա այցի ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ»․ Պեսկով
9014:49
«Մնացել է մի շաբաթ, որից հետո պարզ կդառնա, թե ինչքանով էր հավաստի Փաշինյանի ասածը»․ Ոսկան Սարգսյան
6814:42
Վարչապետի աշխատակազմի արտասահմանյան այցերի համար լրացուցիչ 94.6 մլն դրամ հատկացվեց
5114:30