«Այդ իրադրությունը ներսում մի օր պայթելու է` իր հետ քշել տանելով շատ շատերին». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տարածաշրջանում և հատկապես Հայաստանի ու Արցախի շուրջ էսկալացիոն իրադրության մասին վերջին շրջանում անընդհատ տարբեր բնույթի լուրեր են շրջանառվում, դրա մասին հայտարարեց նաև իշխող ուժի ղեկավարը, ով փաստացի իրավիճակի պատասխանատուն է:
Եթե ֆիլտրեք արտաքին, տարածաշրջանային գործոնները, ապա իրականում ո՞րն է այս փուլում նման ծանր իրավիճակի ստեղծման պատճառը:
Փաշինյանի ասուլիսի ուշագրավ հատվածը վերաբերվում էր բանակցություններում ստեղծված փակուղում:
Փաստացի Պրահայում ձեռք վերված պայմանավորվածությունները, որոնք իրենց սկզբունքներով արդեն իսկ ահռելի վնաս էին հասցնում հայկական շահին, Ադրբեջանը չեղարկել է՝ հանդես գալով նոր հավակնոտ առաջարկներով:
Դրանք ուղիղ ենթադրում են Արցախ-Ադրբեջան բանակցություններն անցկացնել մեկ օրակարգով՝ ինտեգրման:
Երկրորդ, Ադրբեջանը մերժում է Արցախում որևէ տիպի միջազգային երաշխիքի ստեղծումը՝ համարելով, որ անվտանգությունից մինչև մնացած հարցեր, իր ներքին խնդիրն է:
Երրորդ, Ադրբեջանը Արցախի հետ բանակցությունների միակ ֆորմատ տեսնում է երկկողմը՝ բացառելով ՌԴ-ի կամ մեկ այլ սուբյեկտի, կառույցի ներգրավածություն:
Չորրորդ, Ադրբեջանն ակտիվ առաջ է մղում «արևմտյան Ադրբեջանի» գաղափարը՝ փորձում այն ներառել ՀՀ-Ադրբեջան պայմանագրում, ինչը ՀՀ-ի դեմ հարձակումը լեգիտիմացնելու հնարավորություն է:
Երբ Փաշինյանն ասում է, որ ադրբեջանական նոր առաջարկները կարմիր գծերի հատում են, ոչ թե անհանգստացած է ՀՀ-ի կամ Արցախի շահերով, այլ սեփական կաշին փրկելու խնդիր է տեսնում:
Իրավիճակը հասել է մի կետի, երբ այն նույնիսկ Փաշինյանի համար է քաղաքական ինքնասպանություն և սա սկսել է մտածել իր անվտանգության, իր ապագայի մասին, որովհետև այդ իրադրությունը ներսում մի օր պայթելու է՝ իր հետ քշել տանելով շատ շատերին»:

«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
10801:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
10400:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
10700:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
11200:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
91Երեկ, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
89Երեկ, 23:12
«Որոշել ենք թաղման նպաստ տրամադրել միայն սոցիալապես անապահովներին»․ Նիկոլ Փաշինյան
121Երեկ, 22:54
«Եթե մարդուն հայրենազրկել են, ո՞վ է պաշտպանելու նրա՝ հայրենիքում ապրելու իրավունքը»․ Մհեր կարագոզյան
91Երեկ, 22:36