Ինչ պաշտոն կստանա Վահան Հունանյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնին հրաժեշտ տված Վահան Հունանյանը, մեր տեղեկություններով, շուտով նոր պաշտոն կստանա։ Նրան պատրաստվում են նշանակել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնին։ Ներկայում այդ պաշտոնը զբաղեցնում է Սամվել Մկրտչյանը, սակայն նրա պաշտոնավարման ժամկետը՝ 4 տարին, վաղուց լրացել է, եւ, ըստ օրենքի, եթե դեսպանին իր զբաղեցրած պաշտոնից չեն ազատում, նա շարունակում է պաշտոնավարել։ Դեսպանները նշանակվում են 4 տարի ժամկետով, իսկ եթե մի երկրից մյուս երկիր են տեղափոխվում, ապա՝ 3 տարի ժամկետով։ Մինչ Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնին նշանակվելը Սամվել Մկրտչյանը եղել է Լիբանանում ՀՀ դեսպանը, 2018 թվականին նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան, այսինքն՝ նրա պաշտոնավարման 4 տարին լրացել է»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Սաուդյան Արաբիան ունի և՛ փող, և՛ տեխնիկա, սակայն չունի այն լծակը, որը կարող է ստիպել հակառակորդին կանգ առնել»․ Արտակ Զաքարյան
2903:06
«Այստեղ արդեն սահման է անցնում ոչ թե բառը, այլ պետությունը»․ Վլադիմիր Մարտիրոսյան (տեսանյութ)
5402:06
«Առևտրականների կյանքն ու անվտանգությունը թողնված է «բախտի քմահաճույքին»»․ Կարեն Հեքիմյան
6201:06
«Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին»․ պաշտպանական թիմ
7100:12
«Մարդ պետք է այնքան բարձր հեղինակություն ունենա, որ իրեն դիմավորեն իր օդաչուն և բորտուղեկցորդուհին»․ Էդգար Ղազարյան
9400:00
«Միջոցները որոշել ենք փոխանցել Տիգրանաշենի կարիքների համար»․ Նարեկ Կարապետյան
73Երեկ, 23:24
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
65Երեկ, 23:00
Ռուբինյանը պատգամավորներին պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել
73Երեկ, 22:42