«Այսպիսի մեղադրանքներ հնչեցնելը ծանր հարված է պաշտպանական համակարգի համար». Տ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանի՝ զինված ուժերում գործած/գործող 5-րդ շարասյան կամ առերևույթ դավաճանների մասին ուշագրավ հայտարարություն է արել պաշտպանության նախարար Պապիկյանը:
ԱԺ-ում ՊՆ կատարողականի վերաբերյալ եզրափակիչ ելույթում վերջինս նշել է, թե «երբ խոսվում է հետպատերազմյան շրջանում մեր ունեցած պրոբլեմների մասին այդ թվում, ցավոք, նաև դավաճանության մասին, սրանով մենք անվանարկում ենք և որակազրկում ենք բանակը։ Առաջարկում եմ, գնահատականներ հնչեցնելիս դա չտարածել զինված ուժերի վրա։ Եթե զինված ուժերում կան այդ բարքերը, դա պետք է արմատախիլ անենք ու պիտի անենք համատեղ։ Բայց դա տանել նրան ու ասել ամբողջ բանակին ասում են դավաճան, բանակի մասին վատ բաներ են ասում, ոչ մեկ չի ուզում զինվորական դառնա, հեռու մնացեք բանակից այդ տեսակետներով ու այդ մտածելակերպով։ Այսօր զինված ուժերում ծառայում են բազմաթիվ անձնանվեր մարդիկ»:
Այո՛, եթե բանակում պետական դավաճանության դեպք է գրանցվում, չպետք է այդ խարանը տարածել բոլոր զինվորականների վրա, սակայն սրա մասին Պապիկյանը մանրամասն պետք է բացատրի իր վերադասին՝ Փաշինյանին, ով մի կողմից խոսում է էսկալացիայի բարձր հավանականության մասին, մյուս կողմից՝ զինված ուժերին մեղադրում դավաճանության, 5-րդ շարասյուն լինելու, իր խնդիրները չլուծելու մեջ:
Մարտական գործողություններից առաջ բանակի հասցեին այսպիսի ծանր մեղադրանքներ, վիրավորանքներ հնչեցնելն անշուշտ ծանր հարված է առանց այդ էլ վիրավոր պաշտպանական համակարգի համար:
Ակնհայտ է, որ Պապիկյանի հորդորները Փաշինյանի մոտ վարքագծային փոփոխություն չեն առաջացնի, որովհետև նա այդ հայտարարություններն անում է նպատակային, ընդ որում՝ մարդկանց վերագրում ծանր հանցագործություններ այն դեպքում, երբ շատերի գործերը նույնիսկ դատարաններ չեն հասել, չկա դատարանի վճիռ, դեռ չեմ խոսում այն մասին, որ ամբողջական պատկերի բացակայության պայմաններում դժվար է գնահատել դրանց ազդեցությունն այս կամ մարտական գործողության վրա:
Իսկ դավաճանությունների ու 5-րդ շարասյան փնտրտուքի խնդիրն արդյունավետ լուծելու համար իշխանությունը պետք է սկսի սեփական շարքերից»:

«Մածեմածիկայի ժամին գրատախտակին գնացողների համար պաշտոններ ստանալու ժամանակն է»․ Ոսկան Սարգսյան
1815:54
«Փաշինյանը հաստատեց, որ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է»․ Արտակ Բեգլարյան
4715:30
«Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի բնակիչներն ավելի քիչ գումար կունենան՝ Ուկրաինային տրամադրվող օգնության պատճառով»․ Պեսկով
8715:19
«Ամենավտանգավոր լրտեսը դու ես, դատական իշխանությունն էլ ուզում ես տակդ դնես, որ ամբողջ երկիրը դարձնես լրտես»․ Լևոն Զուրաբյան
5315:12
«Իրանի կարմիր գծերը հարգում ենք, և TRIPP նախագիծն էլ որևէ ձևով այդ կարմիր գծերը չի հատելու». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6914:54
«Ինչո՞ւ պիտի լրտեսության համար դատապարտվածին դատարանը քաղաքացիությունից զրկելու հնարավորություն չունենա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6614:42
««Կինոմոսկվա»-ի կռիշների վրա ավտոմատներով պարում էին, թող գնային ԱԺ-ում պարեին, Նաիրի Հունանյանին էլ հետները տանեին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7614:24
«Հյուսիսային Կորեան դադարեցրել է Ռուսաստանին ռազմական օգնության տրամադրումը»․ Ուկրաինայի ՀԳՎ
11114:18