ՔՊ-ն երկու ճանապարհ ունի. ի՞նչ է սպասվում հրաժարականից հետո. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես և սպասվում էր, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երեկ երեկոյան հրաժարական տվեց:
Իր հեռանալու մասին հայտարարությունը նա արեց Երևանի քաղաքապետարանում հրավիրած գործակարգավարական նիստի ընթացքում՝ հավելելով, որ շարունակելու է մնալ քաղաքական թիմի անդամ:
Ակնհայտ էր, որ հրաժարականի մասին հայտարարելիս Սարգսյանը բավականին հուզված էր, խոսելու ընթացքում կուլ էր տալիս տառերը, շնչակտուր էր խոսում։
Մեր հավաստի տեղեկություններով՝ Հրաչյա Սարգսյանի այս որոշումը անակնկալ է եղել ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ ողջ ՔՊ-ի համար:
Սարգսյանը տևական ժամանակ կապի դուրս չի եկել ավագանու «Իմ քայլը» ֆրակցիայի իր թիմակիցների հետ, նրանց անորոշ վիճակի մեջ է դրել: Երեկ, երբ մամուլը գրեց հրաժարականի մասին, նա անհետացել էր…
Տեղեկացանք, որ արդեն նախկին քաղաքապետը մի քանի անգամ ակնարկել է իր հեռանալու մտադրության մասին, սակայն վերջնական որոշում կայացրել է այս շաբաթ, բայց թիմակիցներին հստակ ոչինչ չի ասել:
Սարգսյանի որոշումն անակնկալ է եղել անգամ Փաշինյանի համար, որն ընդամենը օրեր առաջ իր ասուլիսում, լրագրողների հարցին ի պատասխան, համոզմունք հայտնեց, որ քաղաքապետը հրաժարական չի տալու:
Ըստ էության, Փաշինյանի սրտով էլ չի եղել Հրաչյա Սարգսյանի հեռանալը, քանի որ պաշտոնավարման ողջ ընթացքում հլու-հնազանդ ենթարկվել է իրենց բոլոր որոշումներին:
Մեր տեղեկություններով՝ հենց ՔՊ թեկնածու Տիգրանն Ավինյանն է այնպիսի իրավիճակ ստեղծել քաղաքապետարանում, որպեսզի Սարգսյանն ինքնակամ հեռանա, քանի որ ինքն էլ գիտակցել է, որ, ավագանու ընտրություններին ընդառաջ, Հրաչյա Սարգսյանի վարկանիշը բարձրանում էր:
Այսպիսով, քաղաքապետի հրաժարականից հետո ՔՊ-ն երկու ճանապարհ ունի՝ կա՛մ պետք է գնա ավագանու արտահերթ ընտրությունների, կա՛մ էլ ավագանու անդամներից մեկին ժամանակավոր պաշտոնակատար ընտրի մինչև ավագանու հերթական ընտրություններ»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Գովել, լվանալ Ալիևի ձեռքերը, հավասարապես հանցակցություն է». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
1211:30
«Նիկոլ Փաշինյանը, իր վարած արտաքին քաղաքականությամբ, ՀՀ-ին զոհից դարձնում է ագրեսոր». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
2811:12
ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3011:06
«Բըրնհեմը Թրամփին կոչ կանի ավարտել Իրանի հետ հակամարտությունը»․ #TheGuardian
11210:31
«Շարունակեք նամակներ գրել Ֆրանսիայի «թագավորին»»․ Բորիս Մուրազի (տեսանյութ)
5310:24
Փարիզը մտադիր է համագործակցել Վաշինգթոնի հետ՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար
12610:12
«Արցախցիների հիասթափությունը նրանից է, որ արել են անհնարինը, սակայն թիկունքը դատարկ էր»․ Տիգրան Աբրահամյան
6409:54
«Մերձավոր Արևելքի հակամարտությունները Թուրքիայից և ԱՄՆ-ից պահանջում են սերտ երկխոսություն». Էրդողան (տեսանյութ)
9409:30